Տեսադաշտ է անվանվում այն տարածությունն, որը միաժամանակ ընկալվում է անշարժ աչքով: Տեսադաշտը ապահովում է տարածքային կողմնորոշում և տալիս է տեսողական օրգանի ֆունկցիոնալ բնութագիր: Տեսադաշտի փոփոխությունները հանդիսանում են բազմակի ակնային հիվանդությունների առաջնային և հաճախ եզակի ախտանշան:

Հաճախակի տեսադաշտի առաջխաղացումը չափորոշիչ է հանդիսանում հիվանդության ընթացքի բուժման համար և ևս ունի կանխատեսման նշանակություն: Տեսադաշտի փոփոխությունների հայտնաբերումը կարևորդեր է խաղում գլխուղեղի ախտահարումների տոպիկ ախտորոշման մեջ, կախված տեսողության տարբեր հատվածներին բնորոշ տեսադաշտի դեֆեկտների հետ: Գլխուղեղի ախտահարումների ժամանակ տեսադաշտի փոփոխությունները հաճախ հանդիսանում են որպես միակ ախտանշան, որի վրա հիմնվում է տոպիկ ախտորոշում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին