Հիպոգենիտալիզմ` սեռական ապարատի (գլխավորապես սեռական գեղձերի) ոչ լիարժեք լինելը, որը կանանց մոտ դրսևորվում է սեռական ցիկլի զանազան խանգարումներով, իսկ տղամարդկանց մոտ` սեռաանկարողությամբ, սեռային հակումների բթացմամբ: Պայմանավորված է սեռային ապարատի բնածին արատներով: