Տենդը տիպիկ ախտաբանական պրոցես է, որն առաջանում է պիրոգենների ազդեցությամբ, երբ վերակառուցվում է ջերմականոնավորման կենտրոնի գործունեությունը և ժամանակավոր բարձրանում մարմնի ջերմաստիճանը:

Տենդը օրգանիզմի պաշտպանողական հարմարողական ռեակցիան է, ի հայտ է գալիս մի շարք գրգռիչների ազդեցության տակ, համարվում է մարմնի նորմայից բարձր ջերմությունը ապահովելուն ուղղված ջերմակարգավորման համակարգի տեղաշարժ: Տենդը դա մի վիճակ է, երբ մարմնի ջերմությունը բարձր է 37 օC: Ըստ մարմնի ջերմության մակարդակի տարբերում ենք`

  • 37-38 C համարվում է սուբֆիբրիլ ջերմություն (ենթատենդ)
  • 38-39 C` չափավոր տենդ
  • 39-41 C` բարձր տենդ
  • 41 C – ից ավել` հիպերպիրետիկ տենդ (գերտենդ):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին