Բարակ աղիների սկզբնական հատվածն է: Մարդու Տ. ա. երկարությունը մոտ 25-30 սմ է , արտաքին տրամագիծը սկզբնամասում 3-4 սմ է, իսկ վեջում` 2 սմ, ծավալը 150-250 մլ է: Տ. ա. պատը կազմված է լորձային, մկանային և շճային թաղանթներից: Առաջինն ունի բազմաթիվ ընդլայնական ծալքեր, որոնք ծածկված են թավիկներով. դրանց մեջ տեղակայված են աղիքահյութ արտադրող բջիջներտը : Տ. ա.խոռոչում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի արտաբերող ծորանները: Այսպիսով` Տ. ա. գտնվում է ստամոքսի ու բարակ աղիքի, լյարդի ու ենթաստամոքսային գեղձի հատման տեղում, որը և պայմանավորում է նրա յուրահատուկ ֆունկցիան:
Տ. ա-ում ստամոքսից եկող սննդախյուսը հիմնայնացվում է, խառնվում է պանկրեատիկ հյութի ու լեղու հետ և տեղի է ունենում դրա պրոտեոլիտիկ, ամիլոլիտիկ կամ լիպոլիտիկ քայքայումը: ահիդրոլիտիկ պրոցեսներն ավարտվում են մեմբրանային մարսողությամբ: Այդ փոխարկումների շնորհիվ սպիտակուցները վերածվում են ամինաթթուների, ածխաջրերը` միաշաքարների, իսկլիպիդները` գլիցերինի և ճարպաթթուների: Թավիկների պատերի միջոցով կատարվում է քայքայված նյութերի ներծծումը: Տ. ա պատերն արտադրում են նախասեկրետին (պրոսեկրետին), որը ստամոքսից եկած աղաթթվի ազդեցությամբ փոխարկվում է սեկրետին հորմոնի:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին