Դրանք հիմնականում երակներն են։ Շնորհիվ պատերի ձգվելու բարձր ունակության դրանք կարող են տեղավորել արյան մեծ քանակություն, կատարելով արյան պահեստի (դեպոի) դեր։ Հատկապես մեծ տարողությամբ են օժտված լյարդի երակները, ընդերքի շրջանի խոշոր երակները, մաշկի ենթապտկիկային հյուսակի երակները։ Արյան կարճատև պահեստավորում տեղի է ունենում նաև թոքային երակներում։