Տարածիչ խմբի ռեֆլեքսներին են պատկանում տարբեր ֆունկցիոնալ նշանակության և տարբեր մեխանիզմներով առաջացող մի խումբ ռեֆլեքսային պատասխաններ։ Այստեղ առաջին հերթին պետք է հիշատակել վերը նկարագրված մկանների սեփական ռեֆլեքսները։ Վերջիններս առկա են նաև ծալիչ մկաններում, սակայն ավելի լավ են դրսևորվում տարածիչներում։ Նրանք լրացուցիչ պրոպրիոցեպտիվ բաղադրամասի ձևով մասնակցում են ավելի բարդ ռեֆլեքսներում, ինչպիսիք են տեղաշարժման, կեցվածքի պահպանման և այլն ռեֆլեքսները։

Այլ խումբ է կազմում արդեն նշված խաչաձև ծալիչ ռեֆլեքսը։ Պարզված է, որ այն սերտորեն կապված է պաշտպանիչ ծալիչ ռեֆլեքսի հետ և առաջանում է նույն ընկալչական դաշտի գրգռման դեպքում։ Աակայե, ի տարբերություն ծալիչ ռեֆլեքսի, որն ունի փողային (պոկման ձևով) ընթացք, խաչաձև տարածիչ ռեֆլեքսը բնորոշվում է տոնիկ բնույթով, երկար գաղտնի շրջանով, դանդաղ զարգացումով և մեծ հետազդեցությամբ։ Նկարագրված է նաև ինքնատիպ տարածման ռեակցիա, որը ստացել է տարածման, հրում անվանումը։ Այն իրենից ներկայացնում է արագ տարածիչ ռեֆլեքս, որն ի հայտ է գալիս հետին թաթի ներբանի նեղ հատվածի գրգռման ժամանակ։ Տարածիչ հրումը հանդիսանում է թռիչքի ու վազքի ռեակցիայի բաղադրիչ, որը համապատասխանում է գետնից հետ հրմանը։ Ողնուղեղի տարածիչ ռեֆլեքսների մեծ խումբ կապված է սեռական վարքի հետ։
Ցայտուն կերպով արբերակված տարածիչ ռեֆլեքսին զուգընթաց, գոյություն ունի ծալիչ ռեֆլեքսների մի մեծ խումբ, որոնք ուղեկցվում են ողնուղեղային զանազան ռեֆլեքսային ռեակցիաներով, հատկապես ծալիչ շարժանեյրոեների դրդման ֆոնի վրա։ Վերջապես տարածիչ, ինչպես և ծալիչ ռեակցիաները կարող են արձակվել վերհատվածային կառույցների կողմից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին