Հետերոգամետություն` օրգանիզմների խմբի կամ օրգանիզմի բնութագրություն, որոնք իրենց քրոմոսոմային հավաքակազմում ունեն մեկ սեռական քրոմոսոմ (XO տիպ) կամ զույգ տարբերվող սեռական քրոմոսոմներ (x և y), որի հետևանքով գոյանում են տարբեր գամետներ: Նման սեռական քրոմոսոմներով օժտված առանձնյակներին անվանում են հետերոգամետ: