Ընկալման խանգարումներից իսկական ցնորքների ` ըստ անալիզատորների, տարատեսակ են: Արտահայտվում են մարմնի վրայով զանազան միջատների սողալու զգացողությամբ, մաշկի տակ կամ մաշկի վրա օտար մարմինների զգացողության առաջացմամբ։ Նման զգացողությունները, երբ առաջանում են որովայնում կամ մարմնի այլ խոռոչներում, կոչվում են վիսցերալ ցնորքներ։ Տակտիլ և վիսցերալ ցնորքները պետք է տարբերակել սենեսթոպաթիաներից՝ վերջիններս անառարկայական տհաճ բնույթի զգացողություններն են, որոնց նկարագրելու համար հիվանդներն օգտագործում են այնպիսի միջանկյալ բառեր, ինչպեսիք են՝ «նման է..», «կարծես թե...», «ոնց որ...» և այլն։ Ցնորքները միշտ առարկայական են։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին