Տախիպնոէ` մակերեսային հաճախացած շնչառություն, զարգանում է շնչական կենտրոնի աշխատանքի ռեֆլեկտոր վերակառուցման հետևանքով, որը լինում է`

1. տենդի,
2. ԿՆՀ ֆունկցիոնալ խանգարումների,
3. թոքերի ախտահարումների (ատելեկտազ, թոքաբորբ, կանգային երևույթներ) ժամանակ:

Առանձին դեպքերում պոլիպնոէ առաջանում է, երբ մի կողմից, տեղի է ունենում, ներշնչման կենտրոնի սովորականից ուժեղ խթանում, իսկ մյուս կողմից ներշնչումն արգելակող գործոնների գերակտիվացում: Օր.՝ ատելեկտազի ժամանակ գերփոքրացած ալվեոլներից եկող գրգիռներից դրդվում է ներշնչման կենտրոնը: Սակայն ներշնչման ժամանակ չախտահարված ալվեոլները սովորականից ավելի շատ են լայնանում, որի հետևանքով ներշնչումն արգելակող ռեցեպտորներից գնում է իմպուլսների մեծ հոսք, ինչը և ժամանակից շուտ ընդհատում է ներշնչումը: Թոքաբորբի ժամանակ մակերեսային շնչառությունը բացատրվում է նրանով, որ ալվեոլներում թթու էքսուդատի կուտակումը բարձրացնում է ռեցեպտորների գրգռականությունը և ներշնչման ակտը ընդհատվում է ավելի արագ, քան նորմայում:

4. Ցավի ժամանակ, երբ այն տեղակայված է շնչառությանը մասնակցող մասերում (կրծքավանդակ, որովայնապատ, թոքամիզ): Այս դեպքում սահմանափակվում է շնչառության խորությունը և մեծանում նրա հաճախությունը՝ խնայող շնչառություն: Պոլիպնոէն իջեցնում է շնչառության արղյունավետությունը, քանի որ խիստ փոքրանում է արդյունավետ շնչական ծավալը և օդափոխվում է, հիմնականում, մեռյալ տարածությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին