Ատամների սուր վնասվածքների դասակարգումը
1.Ատամի սալջարդ - contusion dentis (նյարդանոթային ցողունի վնասումով կամ առանց վնասման)
2.Ատամի հոդախախտ – luxatio, delocatio dentis
ա) ոչ լրիվ հոդախախտ (նյարդանոթային ցողունի վնասումով կամ առանց վնասման). - պսակի տեղաշարժումով դեպի օկլյուզիոն մակերես
- պսակի անդաստակային տեղաշարժով
- պսակի տեղաշարժով դեպի հարևան ատամը
- պսակի քմային տեղաշարժով
- պտույտով ատամի առանցքի շուրջը
- զուգակցված
բ) ներհրված հոդախախտ
գ) լրիվ հոդախախտ
3.Ատամի կոտրվածք – fractura dentis
ա) ատամի պսակի կոտրվածք - էմալի սահմաններում, էմալի և դենտինի սահմաններում առանց ատամի խոռոչի բացման կամ նրա բացումով
բ) ատամի վզիկի կոտրվածք - ատամնալնդային ակոսի հատակից վերև, ատամնալնդային ակոսի հատակից ներքև
գ) ատամի արմատի կոտրվածք - առանց կակղանի պատռման կամ նրա պատռումով, առանց բեկորների տեղաշարժի կամ նրանց տեղաշարժով, արմատի հարվզիկային, գագաթային կամ միջին հատվածներում
- լայնական
- թեք
- երկայնական
- բազմաբեկոր
4.Զուգակցված վնասվածքներ
5.Ատամի սաղմի վնասվածքներ
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին