Սուր միտրալ անբավարարությունը սրտամկանի ինֆարկտի բարդություններից է: Հոսպիտալացված հիվանդների 20-55%-ի մոտ դիտվում է երփեխկ սիստոլիկ աղմուկ: Շատ հիվանդների մոտ« սրտամկանի ինֆարկտի սրացման վիճակում նկատվում է երփեխկ անբավարարություն, որը որպես կանոն չի ուղեկցվում արյան դինամիկայի նկատելի խանգարմամբ: Ոլտրաձայնային դոպլեր հետազոտության արդյունքներով սրտամկանի ինֆարկտով հիվանդների մոտ երկփեխկ անբավարարությունը կազմում է 30-40%: