Սուր խոլեցիստիտը լեղաքարային հիվանդության առավել հաճախ հանդիպող բարդություններից է: Սուր խոլեցիստիտը լեղաքարային հիվանդության ժամանակ անվանում են «քարային», ի տարբերություն «ոչ քարայինի», որն առաջանում է լեղապարկում քարերի բացակայության պայմաններում: