Սնկերը (լատ. Fungi կամ Mycota) կյանքի հարուկ տեսակ է, որն իր մեջ է հավաքում էուկարիոտ օրգանիզմներ, որոնք ուներ և բուսական և կենդանական օրգանիզմների բնորոշ հատկություններ: Այս օրգանիզմներիը շատ տարատեսակ են, առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ և աստիճանաբար դարձել են բոլոր ջրային և ցամաքային էկոհամակարգերի անբաժանելի մասը: Չափազանց մեծ է սնկերի բազմազանությունը. արդի կանխատեսումների համաձայն գոյություն ունեն 100-ից 250 հազար սնկերի տեսակներ, սակայն գիտնականների կողմից նկարագրված է այս օրգանիզմների միայն փոքր մասը: Սնկերը բիոսֆերայի կարևորագույն գործոններից են, քայքայում են մեծ թվով օրգանական մատերիալներ:

Մարդիկ օգտագործում են սնկերը տարբեր բնագավառներում`

- սննդի բնագավառում;
- տնտեսական կարիքների համար;
- բժշկության մեջ:

Չպետք է մոռանալ այն մասին, որ կան նաև սնկերը որոնք պարազիտներ են. առաջացնում են սնկային հիվանդություններ մարդկանց, կենդանիների և նույնիսկ բույսերի մոտ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին