Ժամանակակից ստոմատոլոգիական իմպլանաոլոգիայի ցուցումներն ունեն որոշակի սահմանափակումներ և, ցավոք, ատամնածնոտային համակարգի ոչ բոլոր դեֆեկտների դեպքում կարելի է իմպլանտացիայի մեթոդով վերականգնել այդ պաթոլոգիան։ Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայամ ընդունված Է հակացուցումները բաժանել ընդհանուրի և տեղայինի։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Ընդհանուր հակացուցումներից են սիրտ-անոթային համակարգի, արյան համակարգի հիվանդությունները, լյարդի (ցիրոզ), երիկամների (խրոնիկական երիկամային անբավարարություն), նյարդա-հոգեկան, ինֆեկցիոն, ալերգիկ հիվանդությունները, նորագոյացությունները, իմունոդեֆիցիտային վիճակները։ Սակայն իմպլանտոլոգիայի զարգացմանը զուգահեռ այդ հակացուցումների շրջանակը գնալով նեղանում է։

ՏԵՂԱՅԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1.   Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ,
2.   Պարօդոնտի հիվանդություններ.
3.   Ստործնոտքունքային հոդի հիվանդություն,
4.   Նեվրոլոգիական հիվանդություններ,
5.   Կծվածքի արտահայտված դեֆեկտ,
6.   Մակրոգլոսիա.
7.   Դիմածնոտային համակարգի ոադիոթերապևտիկ բուժումից հետո.
8. Անատոմո-տոպոգրաֆիական անբարենպաստ պայմաններ՝ վերինծնոտային ծոցի (հայմորյան խոռոչի) ցածր տեղակայում, ստործնոտային նյարդի մոտիկ տեղակայում ալվեոլյար ոսկրի կատարին, ալվեոլյար կատարի ատրռֆիա,
9. Կծվածքի զգալի անոմալիայի պատճառով արհեստական պրոթեզային կոնստրուկցիայի տեղի բացակայություն.
10. Արտահայտված ակտիվ պոլիալերգիա։
Իմպլանտացիայի հաջող ելքի կարևոր նախապայմաններից է հիվանդի սանիտարահիգիենիկ կուլտուրայի բարձր մակարդակը։
Սոցիալական հակացուցումներից են թմրամոլությունն ու ալկոհւղիզմը։

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿՄՆ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱՅԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Ընդհանուր և տեղային հակացուցումների բացակայության դեպքում ստոմատոլոգիական հիվանդների օրթոպեդիկ բուժումը իմպլանտատների կիրառմամբ ցուցված է հետևյալ դեպքերում`
1. Միակողմանի կամ երկկողմանի վերջնային դեֆեկտի առկայության։
2. Ատամների լրիվ բացակայության դեպքում, երբ ավանդական եղանակով պրոթեզավորումը չի տալիս բավարար արդյունք պրոթեզային դաշտի ոչ բավարար մակերեսի, պրոթեզների վատ ադապտացիայի, պրոթեզի նյութերի նկատմամբ ալերգիայի, հիվանդի մոտ խոսակցական ակտի խանգարման և վատ ֆիքսացիայի հետևանքով։
3. Մեկ ատամի բացակայություն, երբ նպատակահարմար չէ հարևան ատամներն ընդգրկել օրթոպեդիկ կոնստրուկցիայի մեջ։
4. Բավականին մեծ ներառնված դեֆեկտի առկայության, երբ անշարժ կամրջաձև պրոթեզների կիրառումը նպատակահարմար չէ։

Այն դեպքում, երբ խոսք է գնում օրթոպեդիկ բուժման արդյունավետության մասին պետք է նկատի ունենալ բուժման ֆունկցիոնալ, էսթետիկ, կանխարգելիչ, սոցիալական և հոգեբանական ասպեկտները։ Հիվանդի ցանկությանը  անհնող օրթոպեդիկ անշարժ կոնստրուկցիա չպետք է դիտվի որպես հիմնական նախապայման իմպլանտացիան կիրառելու համար։ Պետք է ընդգծել, որ շատ հիվանդներ, չբավարարվելով ավանդական պրոթեզավորման մեթոդով՝դիմում են իմպլանտացիայի մեթոդին՝ այն դիտելով որպես իրավիճակից դուրս գալու միակ ելքը։ Պետք է ընդգծել, որ այդպիսի հիվանդների մոտ տեղային կամ ընդհանուր հակացուցումների առկայության պայմաններում իմպլանտացիայի մեթոդից հրաժարումը կարող է բերել լուրջ հոգեբանական հիասթսսիության։ Իմպլանտացիոն մեթոդից հրաժարումը այդպիսի հիվանդների մոտ պետք է կատարվի բոլոր կողմ և դեմ փաստարկումների խոր վերլուծումից հետո՝ պահպանելով բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի նորմերը, և առաջարկվի վիճակից դուրս գալու օպտիմալ ճանապարհ։ Ստոմատոլոգիական իմպլանտացիայի ցուցումների և հակացուցումների ճշգրտման, իմպլանտատների կիրաոմամբ ապագա օրթոպեդիկ կոնստրուկցիայի նախագծման համար մշակված են համակարգչային ծրագրեր, որոնց տալով կլինիկո-լաբորատոր հետազոտության արդյունքների ելքային տվյալները, կարելի Է ստանալ օպտիմալ բուժման սխեմա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին