ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Իմպլանտացիայի մեթոդները կարելի է դասակարգել ըստ հետևյալ սկզբունքների։
Ըստ իմպլանտացիայի ժամկետի`
1. Անմիջական, իմպլանտացիան կատարվում Է անմիջապես ատամի հեռացումից հետո, իմպլանտատը տեղադրվում է հեռացված ատամի ատամնաբնամ։
2. Հետաձգված, իմպլանտացիան կատարվում է հեռացված ատամի ատամնաբնամ որոշ ժամանակ անց, հյուսվածքների լրիվ վերականգնումից հետո։
Ըստ բերանի խոռչի հետ իմպլանտատի հաղորդակցման `
1. Հաղորդակցվող (միափող իմպլանտացիա), երբ իմպլանտատի արտաոսկրային մասը (սուպրաստրուկտուրան) դուրս է գալիս լնդից և հաղորդակցվում է բերանի խոռոչի հետ։
2. Չհադոոդակցվող (երկփուլ իմպլանտացիա), երբ իմպլանտատի ներոսկրային մասը տեղադրվելուց հետո՝ այն լնդով ծածկվում Է։ Որոշ ժամանակ անց նեբոսկրային մասի օստեոինտեգրացիայից հետո (ստորին ծնոտ՝ 3-4 ամիս, վերին ծնոտ՝ 5-6 ամիս), լնդի կտրվածքով բացվում է ներոսկրային մասը և նրան ամրացվում է արտաոսկրային մասը (սուպրաստրուկտուրան)։
ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱՅԻ ՓՈՒԼԵՐԸ
Ինչպես վերը նշվեց, իմպլանտացիան իրենից ներկայացնում է մի քանի փուլերից բաղկացած միջոցառումների համալիր, որն իր մեջ ներառում է.
1. ախտորոշում. Էթիոլոգիայի և պաթոգենեզի պարզաբանում, հիվանդի համալիր հետազոտության, ցուցումների և հակացուցումների ճշտում.
2. պլանավորում, այս փուլում կարևոր նշանակության ունի ապագա օրթոպեդիկ կոնստրուկցիայի ընտրությունը։ Ըստ ռենտգենյան, տոմոգրաֆիկ, ախտորոշիչ մոդելների հետազոտությունների արդյունքների ուսումնասիրման որոշվում է ապագա իմպլանտատների տեղադրման տեղը, չափսը, քանակը, իմպլանտատների տեսակը (թիթեղավոր, գլանաձև), իմպլանտացիայի մեթոդր (միափալ, երկփուլ).
3. վիրաբուժական I և II վաղ. իմպլանտատի տեղադրում, հետվիրահատական շրջանի բուժական միջոցառումներ, հսկողության,
4. օրթոպեդիկ փուլ, պրոթեզավորամ իմպլանտատների վրա։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին