Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` քերականական շարքի խանգարումների տարբերակներից մեկն է: Խոսքային ստերիոտիպիաներն առանձին բառերի, արտահայտությունների, բառակապակցությւնների անիմաստ կրկնողությունն են։ Ընդունված է տարբերակել՝
* պերսևերացիա՝ մտքի կանգ (լճացում), որի ժամանակ առաջին ադեկվատ միտքը հետագայում ինքնաբերաբար կրկնում է հիվանդը՝ ի պատասխան նրան ուղղված հաջորդ հարցերի,
* վերբիգերացիա՝ առանձին խոսքերի և բառակապակցությունների անիմաստ կրկնողություն։
Մտքի քերականական շարքի խանգարումները դիտվում են շիզոֆրենիայի, օրգանական և էպիլեպտիկ թուլամտության, երբեմն՝ գիտակցության խանգարումների ժամանակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին