Ստերեոգնոզիա` շոշափելիքի միջոցով առարկաները ճանաչելու ունակություն: Հիվանդը շոշափման միջոցով, առանց տեսողությունից օգտվելու, պետք է ճանաչի ձեռքում տեղավորված առարկան և տա դրա բնութագիրը` ձևը, մեծությունը, կարծրությունը: Քանի որ այն մեծ չափով պայմանավորված է մկանահոդային և հպման զգացողություններով, դրանց խանգարումները կարող են բերել երկրորդային աստերեոգնոզի: Առաջնային աստերեոգնոզի պատճառը կողմնային բլթի կեղևի ախտահարումն է: Հիվանդն ի վիճակի է նկարագրել տվյալ առարկայի առանձին հատկանիշները, սակայն չի կարող անվանել այն: