Ստամոքսի շարժական ֆունկցիան, որը տեղի է ունենում նրա պատի հարթ մկանների կծկումների շնորհիվ, ապահովում է սննդի պահեստավորումը, նրա խառնումը ստամոքսահյութի հետ, մանրացումը, ստամոքսի պարունակության մարսված բաժինների առաջ շարժումը դեպի ելքային հատված և փոխադրումը 12-մատնյա աղիք։ Ստամոքսի, ինչպես նաև մարսողական ուղու մյուս հատվածների հարթ մկաններին բնորոշ է ինքնածին ակտիվությունը (ինքնավարություն), ինչպես նաև ձգմանը կամ այլ բնույթի գրգռիչներին կծկումով պատասխանելու և այդ վիճակը երկար ժամանակ պահպանելու ունակությունը։ Մարսողությունից դուրս ստամոքսը գտնվում է հանգստի վիճակում։ Սննդի ընդունման ժամանակ և նրանից անմիջապես հետո ստամոքսի պատերը թուլանում են, որը կոչվում է ստամոքսի սննդային ռեցեպտիվ ռելաքսացիա (թուլացում)։ Դա նպաստում է սննդի շերտավորված տեղադրմանը ստամոքսում։

Որոշ ժամանակ անց ստամոքսի մեծ կորության վրա, որկորի մոտ սկսվում են ստամոքսի հարթ մկանների կծկումները։ Տարբերում են երկու տիպի կծկողական ալիքներ՝ ֆազային, (փողային) և տոնիկ (լարուսային)։ Առաջինները կարճատև, ցածր հաճախականության (րոպեում մոտ 3 տատանում), գալարակծկանքային (պերիստալտիկ) բնույթի շարժումներ են, առաջացնում են ստամոքսի պատերի որոշակի լարում և նրա խոռոչում ճնշման չափավոր բարձրացում, որի շնորհիվ ստամոքսահյութը խառնվում է սննդի հետ, և վերջինի մակերեսային շերտը շփվում է ստամոքսի լորձաթաղանթին։ Այդ շարժումները տարածվում են ստամոքսամուտքային (կարդիալ) հատվածից դեպի ելքայինը։

Ուժեղանալով սննդի ընդունումից 1-2 ժամ հետո նրանք դեպի ստամոքսաելքային հատված են փոխադրում ստամոքսի հատակի լորձաթաղանթի հետ շփվող, առավել չափով ստամոքսահյութի ազդեցությանը ենթարկված ոչ մեծ քանակի ստամոքսախյուս։ Երկրորդ տիպի շարժման ալիքները ավելի տևական են, ունեն առաջընթաց բնույթ, տեղի են ունենում մեծ հաճախականությամբ (րոպեում մինչև 6-7 տատանում) և առավել արտահայտված են ստամոքսաելքի հատվածում։ Առաջացնելով բարձր ճնշում՝ նրանք մասնակցում են ստամոքսի պարունակության տեղափոխմանը 12-մատնյա աղիք։

Ստամոքսի շարժումների կարգավորումը իրականանում է նյարդային (կենտրոնական և ծայրամասային ռեֆլեքսներ) և հումորալ մեխանիզմներով։ Թափառող նյարդերի կենտրոնախույս շարժիչ թելերով դեպի ստամոքս ընթացող ազդակները ուժեղացնում են նրա շարժումները, մեծացնում կծկումների հաճախականությունն ու ուժգնությունը, արագացնում են գալարակծկումների ալիքները և ստամոքսի պարունակության փոխադրումը։ Սիմպաթիկ նյարդերի խթանումը փոքրացնում է կծկումների ռիթմն ու ուժգնությունը, ստամոքսի երկարությամբ գալարակծկանքային ալիքի տարածման արագությունը։ Ստամոքսի շարժումների վրա պարասիմպաթիկ և սիմպաթիկ նյարդերի ազդեցությունն իրականացվում է ռեֆլեքսային ճանապարհով՝ բերանի խոռոչի, որկորի, ստամոքսի, բարակ ու հաստ աղիքների ընկալիչների գրգռման ժամանակ։

Ստամոքսի շարժումների կարգավորման գործում մեծ նշանակություն ունեն նաև ստամոքսաղիքային հորմոնները։ Շարժումներն ուժեղացնող հորմոններն են գաստրինը, մոթիլինը, սերոտոնինը, ինսուլինը։ Շարժումներն արգելակում են սեկրետինը, խոլեցիստոկինին-պանկրեոզիմինը, գլյուկագոնը, ՍԱՊ-ը, ԱԱՊ-ը, բուլբոգաստրոնը։  Ստամոքսից 12- մատնյա աղիք սննդի փոխադրումը հիմնականում պայմանավորված է ստամոքսի, հատկապես նրա ելքային հատվածի մկանունքի կծկումներով, որի շնորհիվ ստեղծվում է ճնշման բարձր գրադիենտ ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոռոչների միջև։ Որոշակի փականի դեր է կատարում ստամոքսաելքի սեղմանը, որը բաց է թողնում ստամոքսի պարունակությունը 12-մատնյա աղիք՝ միաժամանակ կանխելով դուոդենալ պարունակության հետադարձ մուտքը ստամոքս։ Ստամոքսի պատերի ու ելքային սեղմանի մկանների վիճակը և դրանից կախված սննդի փոխադրումը ստամոքսից աղիքներ պայմանավորված է մարսողական այս օրգանների ընկափչների վրա սննդախյոաի թողած ռեֆլեքսային և հումորալ ազդեցություններով, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններով, այդ թվում նաև ստամոքսի և 12-մատնյա աղիքի pH-ով: Կենոնի տեսության համաձայն, ելքային սեղմանի բացումը կատարվում է ստամոքսաելքի շրջանի քիմիաընկալիչնեոի վրա ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ։ Ընդ որում խյուսի հետ 12-մատսյա աղրք փոխադրվող  աղաթթուն գրգռելով աղիքի լորձաթաղանթը, ոեֆլեքսային ճանապարհով փակում է ելքային սեղմանը՝ դադարեցնելով խյուսի նոր բաժնի փոխադրումի։ Ետային սեղմանը բացվում է 12-մատնյա աղիքում աղաթթվի չեզոքացումից և աղիքի pH-ի հիմնայնության վերականգնումից հետո։

Անհրաժեշտ է նշել, որ Կենոնի տեսությունը վերջին տարիներս համընդհանուր ճանաչում չի գտնում։ Պարզվում է, որ վիրահատական ճանապարհով ելքային սեղմանը հեռացնելուց հետո սենդախյուսն ստամոքսից աղիք փոխադրվում է համարյա նույն ժամանակահատվածով։ Գ.Ռ. Կորոտկոն արտահայտել է այն միտքը, որ ստամոքսից խյուսի փոխադրման ժամանակը որոշվում է ոչ միայն նրա pH-ով, այլև նրա ծավալով, մարսման աստիճանով, փափկությամբ, օսմոսային ճնշումով, ջերմաստիճանով և այլն։ Նշված գործոնները փոխազդելով մեխանա– և քիմիական ընկալիչների հետ՝ ստամոքսի կողմից արագացնում են խյուսի փոխադրումը 12-մատնյա աղիք, իսկ վերջինի կողմից արգելակում են այն։ 12-մատնյա աղիքից ազդող քիմիական նյութերից փոխադրման արագության վրա առավել արտահայտված արգելակիչ ազդեցություն ունեն թթվային (pH<5,5) և հիպերտոնիկ լուծույթները, էթանոլի լուծույթը, գլյուկոզը և ճարպերի հիդրոլրզի արգասիքները։ Այդ, ազդեցությունները հաղորդվում են ինչպես «երկար» ռեֆլեքսային աղեղների միջոցով, որոեք իրագործվում են ԿՆՀ-ի միջնորդությամբ, այնպես էլ «կարճ» շղթաներով, որոնցում կենտրոնի դեր են կատարոմ էքստրա– և իետրամուրալ հանգույցները։ Առավել արագ, ստամոքս մտնելուց անմիջապես հետո, աղիք է անցնում հեղուկ սնունդը։ Ածխաջրերով հարուստ սնունդը ավելի կարճ է մնում ստամոքսում համեմատած սպիտակուցային սննդի հետ։ Ամենադանդաղ տեղափոխվում են ճարպերը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին