Ստամոքսի հյութազատության ուսումնասիորւթյունՍտամոքսի հյութազատության ուսումնասիրության փորձարարական եղանակները
Կենդանիների ստամոքսի հյութազատության ուսումնասիրությունը կատարվում է խրոնիկ փորձերում հատուկ վիրահատաթյուններ կատարելուց հետո, որոնք թույլ են տալիս ստանալ ստամոքսային գեղձերի հյութը։
1.Ստամոքսի խրոնիկ խուղակ։ Փորձարարական նպատակով ստամոքսի խուղակ, որ առաջին անգամ դրվել է շան վրա 1842թ., Վ.Ա.Բասովի կողմից։ Այդ դեպքում ստամոքսի առջևի պատին տեղադրվում և ամրացվում է չժանգոտվող մետաղից հատուկ խողովակ, որի մի ծայրը բացվում է ստամոքսի խոռոչում, մյուսը արտահանվում է դուրս և փակվում խցանով։ Կենդանու առողջացումից հետո բավական է բացել խողովակի խցանը, որպեսզի ստացվի ստամոքսի պարունակությունը։ Սակայն բացի ստամոքսի հյութից պարունակության մեջ գտեվում են նաև սննդի և թքի մնացորդներ։
2.Ստամոքսի խուղակ՝ զուգակցված որկորահատման (էգոֆագոտոմիա)   հետ։ Մաքուր ստամոքսահյութ ստանալու համար ստամոքսի խուղակին ավելացվում է որկորի հատումը (էգոֆագոտոմիա), որից հետո որկորի երկու ծայրերը կարվում են պարանոցի մաշկին։ Այդ վիրահատությունն առաջին անգամ կատարվել է 1899թ. Ի.Պ.Պավլովի լաբորատորիայում, Ե.Օ. Շումովա-Սիմանովսկայայի կողմից։ Այդպիսի վիրահատությունից հետո ընդունած սնունդը որկորի կտրված անցքից դուրս է թափվում։ Այս մեթոդը անվանել են «կարծեցյալ սնուցում», որը հնարավորություն է տափս հավաքել մաքուր ստամոքսահյութ։
3. Մեկուսացված փոքր ստամոքս ըստ Կլեմենսիևիչ-Հայդենհայնի: Այդ նպատակով շան ստամոքսի մեծ կորության երկու պատերից կտրվում է եռանկյունաձև հատված ձևավորվում է փոքրիկ պարկ, որի անցքը կարվում է մաշկի վերքին։ Ստամոքսի ամբողջականությանը վերականգնվում է կարերով։ Վիրահատության արդյունքում ձևավորվում է երկու ստամոքս, մեկը՝ մեծ, որի ծավալը որոշ չափով փոքրացված է և որտեղ մարսումը ընթանում է բնականոն ձևով, և մյուսը՝ փոքր՝ մեկուսացված և կապված արտաքին աշխարհի հետ, որտեղ սնունդ մուտք չի գործում։ Մեկուսացված փոքր ստամոքսից հյութի արտադրությունը սկսվում է սննդի ընդունումից 30-50 րոպե անց, որը վկայում է ստամոքսի հյութազատության կարգավորման միայն հումորալ մեխանիզմի մասին, քանի որ վիրահատության ընթացքում հատվում են փոքր ստամոքսը նյարդավորող ճյուղերը, և դադարում են նյարդային ազդեցությունները։
4. Մեկուսացված փոքր ստամոքս ըստ. Ի.Պ.Պավլովի։ Այդ մեթոդը էապես տարբերվում է նախորդից և ունի այն առավելությունը, որ մեկուսացված փոքր ստամոքսի ձևավորման ժամանակ պահպանվում է նրա նյարդավորումը և հնարավորություն է ստեղծվում դիտարկել նրա հյութազատության ֆունկցիան այնպիսի պայմաններում, որոնք առավել չափով մոտ են ֆիզիոլոգիականին։

Ելքային մասից ստամոքսի հատակի երկու պատերի վրա նյարդերին զուգահեռ կտրվածք է արվում , բայց առաջացած կտորը (փոքր ստամոքս) մեծ ստամոքսից լրիվ չի անջատվում։ Դրանց միացման տեղում պահպանվում են շճային և մկանային շերտերը (դրանցով ընթանում են ստամոքսի նյարդերը), իսկ լորձաթաղանթը կտրվում է։ Դրանից ձևավորվում է կամար, որը մեկուսացնում է մեծ ստամոքսի խոռոչը փոքր ստամոքսից։ Վերջինիս եզրերը կարվում են, իսկ նրա ծայրի անցքը կարվում է մաշկային վերքին։ Մեծ ստամոքսի ամբողջականությունը նույնպես վերականգնվում է։ Փոքր ստամոքսը մեծի հետ կապված է և նյարդային, և հումորալ կապերով։ Սնունդը ընդունելուց 5-10 րոպե հետո փոքր ստամոքսից ստացվում է մաքուր ստամոքսահյութ։ Փոքր ստամոքսը լրիվ արտացոլում է մեծ ստամոքսում ընթացող հյութազատության պրոցեսները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին