Ստամոքսի հյութազատիչ գործունեությունը։ Ստամոքսահյութի բաղադրությունն ու հատկությունները
Ստամոքսահյութ արտադրող գեղձերը պարունակում են երեք տիպի հյութազատիչ բջիջներ (գլանդուլոցիտներ)՝ գլխավոր, վերադիր և հավելյալ։ Գլխավոր գլանդուլոցիտները սինթեզում են ֆերմենտներ, վերադիրները աղաթթու, իսկ հավելյալները՝ լորձ։ Ստամոքսի տարբեր բաժիններում այս բջիջների քանակական հարաբերությունը տարբեր է։ Հատակի շրջանում տեղակայված են բոլոր երեք տիպի բջիջները, և հյութն ունի թթվային ռեակցիա։ Իսկ ստամոքսաելքի շրջանում վերադիր բջիջները բացակայում են, դրա հետևանքով արտադրվում է հիմնային pH-ով ստամոքսահյութ։

Ստամոքսի մարսողության պրոցեսում գլխավոր նշանակություն ունի հատակից արտադրված հյութը։ Մեկ օրվա ընթացքում արտազատվում է 2-2,5 լ ստամոքսահյութ։ Այն անգույն, թափանցիկ, թթվային ռեակցիայով հեղուկ է։ Թթու pH-ը պայմանավորված է նրանում գտնվող աղաթթվով, որի խտությունը 0,3-0,5% է։ Մաքուր ստամոքսահյութի pH-ը տատանվում է 0,8-1,5-ի սահմաններում։ Ստամոքսի սննդային պարունակության pH-ը նշանակալիորեն բարձր է , քանի որ հատակային գեղձերի հյութը մասամբ չեզոքացվում է սննդով։ Ստամոքսահյութի 99-99,5 %-ը կազմում է ջուրը, մնացած 0,5-1,0 %-ը չոր մնացորդը, որը բաղկացած է օրգանական և անօրգանական նյութերից։ Անօրգանական նյութերից են՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, մագնեզիումի իոնները, քլորիդները, սուլֆատները, ֆոսֆատները, բիկարբոնատները, ամոնիակը, աղաթթուն։ Օրգանական բաղադրիչներն են՝ ֆերմենտները, լորձը (մուկոիդներ), ոչ սպիտակուցային բնույթի ազոտ պարունակող նյութերը (միզանյութ, միզաթթու, կաթնաթթու և այլն), որոնք փոխադրվում են արյունից, ինչպես նաև առաջանում են ստամոքսի լորձաթաղանթում ընթացող նյութափոխանակության հետևանքով։

Մուկոիդներ (լորձ)` ստամոքսահյութի կարևորագույն բաղադրիչներից են, որոնք պատելով ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանում են նրան մեխանիկական ու քիմիական ազդեցություններից։ Բացի նշվածից, լորձը միացնում է ջրում լուծված В և С վիտամինները, շնորհիվ որի ստամոքսահյութի կողմից նրանք չեն քայքայվում։ Մուկոիդների շարքին է պատկանում նաև Կասլի արյունաստեղծման ներքին գործոնը (գլիկոպրոտեին), որը միանալով սննդի հետ ներմուծվող վիտամին В12 -ին (ցիանկոբալամին)՝ նպաստում է նրա ներծծմանը։ Այդ գործոնի բացակայությունը առաջ է բերում վիտամին В12 անբավարարության սակավաբանություն, որի բուժման համար անհրաժեշտ է ներարկումների ձևով ներմուծել այդ վիտամինը;
Ստամոքսահյութի աղաթթվի նշանակությունը։ Աղաթթուն կատարում է հետևյալ ֆունկցիաները՝

1) ստամոքսահյութի սպիտալուծիչ ֆերմենտների ներգործության համար ստեղծում է բարենպաստ рН:
2) պեպսիnոգեnներից անջատելով արգելակիչ բաղադրամասը՝ ակտիվացնում է դրանց և առաջացնում ակտիվ պեպսիններ։
3) կատարում է սպիտակուցների բնազրկում և ուռչեցում նպաստելով հետագա ճեղքմանը պեպսինների կողմից։
4) օժտված է մանրէասպան ազդեցությամբ։ Ստամոքսում կարող է քայքայվել նույնիսկ խոլերայի վիբրիոնը։
5) մասնակցում է ստամոքսաելքի սեղմանի գործունեության կարգավորմանը (ստամոքսի կողմից նպաստում է սեղմանի բացմանը, իսկ 12-մատնյա աղիքի կողմից՝ նրա փակմանը)։
6) խթանում է ստամոքսի հյութարտադրությունը և շարժական գործունեությունը։
7) ակտիվացնում է 12-մատնյա աղիքի պրոսեկրետին հորմոնը, որը դրդում է ենթաստամոքսային հյութարտադրությունը։
8) կարգավորում է ստամոքսի ելքային G- բջիջների կողմից գաստրինի արտադրությունը։
9) խթանում է էնտերոկինազ ֆերմենտի սինթեզը 12-մատնյա աղիքի լորձաթաղանթից։

Ստամոքսահյութի ֆերմենտները հիմնականում պրոտեազներ են։ Նրանց են պատկանում պեպսինոգենները, որոնք կուտակվում են ստամոքսի գեղձային բջիջներում զիմոգեն հատիկների ձևով։ Ստամոքսի խոռոչում աղաթթվի ազդեցության տակ պեպսինոգեեից անջատվում է մոտ 3200 մոլեկուլային զանգված ունեցող արգելակիչ սպիտակուցային համալիր, և պեպսինոգենը, ակտիվանալով, վերածվում է պեպսինի։
Համաձայն ժամանակակից պատկերացումների, պեպսինոգենները հանդիսանում են տարբեր պրոտեազների խառնուրդ։ Դրանց մի մասը ձևավորվում է ստամոքսի հատակի շրջանում և կոչվում է բուն պեպսիններ։ Պեպսիններն իրենց ակտիվությունը դրսևորում են 1,5-2 pH-ի պայմաններում։ Այդ ֆերմենտները ճեղքում են շարակցական հյուսվածքի, կաթի և այլն սպիտակուցները։ Պեպսինների երկրորդ խումբը կոչվում է գաստրիքսիններ, որոնք սինթեզվում են ստամոքսի բոլոր բաժիններում և ակտիվանում են, երբ միջավայրի pH-ը հավասար է 3,2-3,5-ի։ Ստամոքսահյութում բուն պեպսինների և գաստրիքսիների միջև եղած հարաբերությունը հավասար է 1:2-ի, 1:5-ի։ Ստամոքսահյութի սպիտալուծիչ ֆերմենտների ազդեցությամբ տեղի է ունենում սպիտակուցների սկզբնական հիդրոլիզ, որի արդյունքում ձևավորվում են խոշոր   պոփպեպտիդներ   (ալբումոզներ, պեպտոններ) և ոչ մեծ քանակությամբ ամինաթթուներ։ Միաժամանակ պեպսինը կալցիումի իոնների ներկայությամբ մակարդում է կաթի կազեինոգեն սպիտակուցը և այն դարձնում անլուծելի կագեին։

Ստամոքսահյութը բացի սպիտալուծիչ ակտիվությունից ոչ մեծ չափով օժտված է նաև ճարպալուծիչ ակտիվությամբ։ Ստամոքսահյութում կա փպազ, որը ճեղքում է սննդում էմուլսացված վիճակում գտնվող ճարպերը։ Ստամոքսային փպազի ազդեցության օպտիմալ pH-ը հավասար է 5,9-7,9-ի։ Հիդրոլիզի ժամանակ ճարպերից ձևավորվում են ճարպաթթու և գլիցերին։ Ստամոքսային փպազի նշանակությունը մեծ է երեխաների մոտ, որոնք առավելապես սնվում են կաթով, և կաթում է, որ ճարպերը գտնվում են մուտացված վիճակում։ Ինչպես նշվել է, թքի ածխաջրալուծիչ ֆերմենտները գործում են միայն սննդի խորքում, որտեղ pH-ը դեռևս հիմնային է։ Թվարկված ֆերմենտների և ստամոքսի տոնիկ շարժումների հետևանքով սննդագնդիկը դառնում է որոշ չափով հիդրոլիզված ջրափ զանգված՝ սննդախյուս (խիմուս):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին