Ստամոքսի հյութարտադրության կարգավորումՄարսողությունից դուրս մարդու ստամոքսի գեղձերը արտադրում են ոչ մեծ քանակությամբ չեզոք կամ հիմնային ռեակցիայով հյութ, որը կազմված է հիմնականում ջրից, լորձից և էլեկտրոլիտներից։ Սննդի ընդունումն ուղեկցվում է ստամոքսի հյութազատության ուժեղացմամբ, որը տեղի է ունենում նյարդային և հումորալ մեխանիզմներով՝ ստամոքսային գեղձերի գործունեության խթանման հաշվին։ Ժամանակային առումով տարբերում են ստամոքսի հյութազատության երեք փուլեր՝ ուղեղային կամ բարդ ոեֆլեքսային, ստամոքսային և աղիքային։
Բարդ ռեֆլեքսային փուլը իրականանում է պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների միջոցով։ Ստամոքսի պայմանական ռեֆլեքսային հյութազատությունն սկսվում է ճիշտ նույն ընկալիչների գրգռումից, ինչը տեղի է ունենում պայմանական ռեֆլեքսային թքազատության ժամանակ։

Սննդի երկրորդական բնական կամ արհեստական հատկությունները (տեսքը, ուղեկցող ձայնը, հոտը, միջավայրը և այլն) գրգռում են համապատասխան ռեֆլեքսածին դաշտերը։ Այստեղից գրգիռներն ուղղվում են դեպի կեղևի համապատասխան զգայական գոտիներ, ապա պայմանական կապով՝ դեպի սննդային բարձրագույն կենտրոն, որտեղից հասնում են երկարավուն ուղեղի ոչ միայն թքազատության, այլև ստամոքսի հյութազատության կենտրոնին՝ թափառող նյարդի կորիզներին։ Ոչ պայմանական ռեֆլեքսների ազդեցությունը պայմանավորված է բերանի խոռոչի, ըմպանի և որկորի ընկալիչների գրգռումով, կապված սննդի ծամելու և կլլման պրոցեսների հետ։ Այդ շրջանների ընկալիչներից գրգիռները V, VII, IX և X զույգ գանգուղեղային նյարդերի աֆերենտ թելերով հաղորդվում են երկարավուն ուղեղում տեղադրված ստամոքսի հյութարտադրության կենտրոն, որտեղից թափառող նյարդի հյութազատիչ թելերով ազդակները ուղղվում են դեպի ստամոքսի գեղձեր և ացետիլխոլինի միջնորդությամբ առաջացնում առատ հյութազատություն։ Այդ փուլերում արտադրվող հյութը ստացել է ախորժաբեր կամ բռնկիչ անվանումը։ Դրա շնորհիվ ստամոքսը նախապատրաստվում է սննդի ընդունման։ Այդ փուլում ստպմոքսահյութի արտադրությունը կարելի է ուսումնասիրել որկորահատման ենթարկված շների վրա կատարվող «կարծեցյալ սնուցման» փորձերում։

Ստամոքսի հյութարտադրության երկրորդ փուլը սկսվում է սննդի ստամոքս մտնելու պահից և իրականացվում է նյարդային ու հումորալ մեխանիզմներով։ Այդ և հաջորդ փուլում ստամոքսի գեղձերի նյարդային խթանման պրոցեսում նշանակություն ունեն ինչպես կենտրոնական ռեֆլեքսները, որոնք կապված են թափառող նյարդի գրգռման հետ, այնպես էլ ստամոքսի պատի նյարդային հյուսակների միջոցով իրականացվող ծայրամասային ռեֆլեքսները։ Այդ ռեֆլեքսների առաջացումը կապված է ստամոքսի լորձաթաղանթի վրա տարբեր մեխանիկական և քիմիական գրգռիչների (սնունդ, աղաթթու, սպիտակուցների մարսման արգասիքներ, մսի և բանջարեղենի մզվածքներ և այլն) ազդեցության, ինչպես նաև սննդի միջոցով ստամոքսի պատերի ձգման հետ։ Հյութազատության այս մեխանիզմը ապացուցելու համար փորձի ենթակա շնից աննկատ խուղակով նրա ստամոքսի մեջ մտցնում են վերը նշված գրգռիչներից որևէ մեկը, որին ստամոքսը պատասխանում է հյութազատությամբ։

Հումորալ մեխանիզմով հյութազատությունն իրականանում է տարբեր բնույթի գրգռիչներով։ Այդ պրոցեսում նշանակություն ունի պարասիմպաթիկ նյարդային վերջույթներից արտադրվող ացետիլխոլինը, որը ոչ միայն անմիջականորեն է խթանում ստամոքսային գեղձերը, այլ նաև օժանդակում է ստամոքսի աետրալ հատվածի G-գեղձային բջիջներից գաստրինի արտադրմանը։ Գաստրինը աղաթթվի արտադրության ամենաուժեղ խթանիչն է, որի սինթեզն իր հերթին կախված է ստամոքսի ելքային (անտրալ) բաժնի pH-ից: pH-ը 3-ից իջնելու դեպքում գաստրինի արտադրությունը նվազում է, իսկ 1-ի հավասարվելու դեպքում՝ դադարում է։ Այսպիսով, գաստրինը մասնակցում է ստամոքսի հյութազատության ինքնակարգավորմանը։ Գաստրինի արտադրությունն ուժեղանում է նաև ստամոքսի անտրալ հատվածի չափավոր ձգման ժամանակ, ինչպես նաև սննդախյուսում գտնվող ամինաթթուների, դիպեպտիդների ե ալկոհոլի ազդեցությամբ։ Գաստրինի ազդեցությունը չի սահմանափակվում աղաթթու արտադրող վերադիր բջիջների գործունեության կարգավորմամբ։ Փոքր չափով այն խթանում է գլխավոր բջիջները, իսկ ավելի փոքր չափով նաև հավելյալները։ Արտազատվող աղաթթուն իր հերթին նույնպես գրգռում է գլխավոր բջիջների գործունեությունը նպաստելով ֆերմենտների արտադրմանը։
Թափառող նյարդի գրգռման ժամանակ արտազատվող միջեորդանյութ ացետիլխոլինի ազդեցությամբ ստամոքսի լորձաթաղանթում մեծանում է հիստամինի պարունակությունը։ Հիստամինը, ակտիվացնելով ստամոքսի վերադիր բջիջների ֆունկցիան, նույնպես առաջ է բերում աղաթթվի արտադրման կտրուկ մեծացում։ Գաստրինի կամ հիստամինի երկարատև ներարկումները կենդանիների մոտ առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի գերաճ և վերադիր բջիջների քանակի ավելացում։

Նշված ֆիզիոլոգիական ակտիվ նյութերից բացի ստամոքսի հյութարտադրությունն ուժեղացնում եե նաև հորմոններ բոմբեզինը, մոթիլինը։ Բոմբեգինը, գրգռելով G-բջիջեերը, ուժեղացնում է գաստրինի սինթեզը, իսկ մոթիլիեը՝ հիմնականում գլխավոր բջիջների ֆունկցիան։ Երկրորդ փուլում ստամոքսի հյութարտաղությունը գրգռում են նաև արյան մեջ ներծծված սպիտակուցների մարսման նյութերը։
Ստամոքսի հյութարտադրության երրորդ՝աղիքային փուլը կապված է ստամոքսախյուսը 12-մատնյա աղիք մտնելու հետ։ Այդ դեպքում ստամոքսային հյութարտադրությունը սկզբում մեծանում է, ապա նվազում՝ ընդհանուր չափով հասնելով ստամոքսահյութի ընդհանուր ծավալի 10%-ին։ Այս փուլում ստամոքսի հյութազատությունը ակտիվանում է հիմնականում 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի մեխանա– և քիմիաընկալիչների գրգռման հետևանքով, երբ նրա մեջ մտնում է ֆիզիկաքիմիական առումով անբավարար մշակված ստամոքսի պարունակությունը։ Խթանիչ ազդեցություն ունեն նաև արյան մեջ ներծծված սննդանյութերի, հատկապես սպիտակուցների հիդրոփզի արդյունքները, որոնք դրդում են ստամոքսի գեղձերը ինչպես 12-մատնյա աղիքի G-բջիջների կողմից արտադրված գաստրինի միջնորդությամբ, այնպես էլ անմիջապես ներգործելով հյութազատիչ բջիջների վրա։

Հետագայում դիտվող ստամոքսի հյութարտադրության փոքրացումը կապված է 12-մատեյա աղիքի պարունակության pH-ի իջեցման հետ, որը պայմանավորված է նրա մեջ թթու ստամոքսախյուսի շարունակվող մուտքով։ Միջավայրի pH-ի 4-ից իջնելը հանգեցնում է 12-մատնյա աղիքի լորձաթաղանթում արտադրվող պրոսեկրետինի ակտիվացման, որը, հանդիսանալով գաստրինի անտագոնիստ, ճնշում է վերադիր բջիջների գործունեությունը։ Ստամոքսի գեղձերի վրա արգելակող ազդեցությունները կապված են նաև 12-մատնյա աղիքում սպիտակուցների և հատկապես ճարպերի հիդրոլիզի հետևանքով աղիքային հորմոններ՝ սոմատոստատինի ԱԱՊ, խոլեցիստոկինին-պանկրեոզիմինի ՍԱՊ, գլյուկագոնի և այլ նյութերի սիեթեզման հետ։ Ստամոքսի հյութարտադրության վրա ազդում է մարդու հուզական վիճակը։ Գրգռվածությունը, ցասումն ուժեղացնում, իսկ սարսափն ու թախիծը՝ արգելակում են ստամոքսի ինչպես հյութազատությունը, այնպես էլ շարժումները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին