Ստամոքսի հիպերսեկրեցիան բնորոշվում է ոչ միայն ստամոքսահյութի քանակության, այլն նրա թթվայնության, մարսողական հատկության բարձրացումով: Գերհյութազատությունը զարգանում է խոցային հիվանդության (ավելի հաճախ՝ 12-մատնյա աղու), հիպերտրոֆիկ որոշ գաստրիտների (ստամոքսաաբորբ), մի շարք դեղամիջոցների (սալիցիլաթթու, կորտիզոն և այլն) ազդեցությամբ, ներքին օրգաններից ռեֆլեկտոր մեխանիզմներով, նաև՝ գործող ազդակների ներգործությամբ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումների ժամանակ: Հիպերսեկրետոր խանգարումներին հաճախ ուղեկցում են՝ ցավը ենթաստամոքսային մասում, այրոցը (հետևանք է թթու պարունակության անցման որկորի ստորին հատված), երբեմն՝ սրտխառնոցը, կրկնվող փսխումը: Գերթթվսսյնությամբ զուգորդված հիպերսեկրեցիային բնորոշ է ստամոքսից սննդի էվակուացիայի դանդաղումը, հետևաբար՝ և մարսողության խանգարումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին