Ստամոքսահյութի ֆերմենտները հիմնականում պրոտեազներ են։ Նրանց են պատկանում պեպսինոգենները, որոնք կուտակվում են ստամոքսի գեղձային բջիջներում զիմոգեն հատիկների ձևով։ Ստամոքսի խոռոչում աղաթթվի ազդեցության տակ պեպսինոգեեից անջատվում է մոտ 3200 մոլեկուլային զանգված ունեցող արգելակիչ սպիտակուցային համալիր, և պեպսինոգենը, ակտիվանալով, վերածվում է պեպսինի։ Համաձայն ժամանակակից պատկերացումների, պեպսինոգենները հանդիսանում են տարբեր պրոտեազների խառնուրդ։ Դրանց մի մասը ձևավորվում է ստամոքսի հատակի շրջանում և կոչվում է բուն պեպսիններ։ Պեպսիններն իրենց ակտիվությունը դրսևորում են 1,5-2 pH-ի պայմաններում։

Այդ ֆերմենտները ճեղքում են շարակցական հյուսվածքի, կաթի և այլն սպիտակուցները։ Պեպսինների երկրորդ խումբը կոչվում է գաստրիքսիններ, որոնք սինթեզվում են ստամոքսի բոլոր բաժիններում և ակտիվանում են, երբ միջավայրի pH-ը հավասար է 3,2-3,5-ի։ Ստամոքսահյութում բուն պեպսինների և գաստրիքսիների միջև եղած հարաբերությունը հավասար է 1:2-ի, 1:5-ի։ Ստամոքսահյութի սպիտալուծիչ ֆերմենտների ազդեցությամբ տեղի է ունենում սպիտակուցների սկզբնական հիդրոլիզ, որի արդյունքում ձևավորվում են խոշոր   պոփպեպտիդներ   (ալբումոզներ, պեպտոններ) և ոչ մեծ քանակությամբ ամինաթթուներ։ Միաժամանակ պեպսինը կալցիումի իոնների ներկայությամբ մակարդում է կաթի կազեինոգեն սպիտակուցը և այն դարձնում անլուծելի կագեին։

Ստամոքսահյութը բացի սպիտալուծիչ ակտիվությունից ոչ մեծ չափով օժտված է նաև ճարպալուծիչ ակտիվությամբ։ Ստամոքսահյութում կա փպազ, որը ճեղքում է սննդում էմուլսացված վիճակում գտնվող ճարպերը։ Ստամոքսային փպազի ազդեցության օպտիմալ pH-ը հավասար է 5,9-7,9-ի։ Հիդրոլիզի ժամանակ ճարպերից ձևավորվում են ճարպաթթու և գլիցերին։ Ստամոքսային փպազի նշանակությունը մեծ է երեխաների մոտ, որոնք առավելապես սնվում են կաթով, և կաթում է, որ ճարպերը գտնվում են մուտացված վիճակում։ Ինչպես նշվել է, թքի ածխաջրալուծիչ ֆերմենտները գործում են միայն սննդի խորքում, որտեղ pH-ը դեռևս հիմնային է։ Թվարկված ֆերմենտների և ստամոքսի տոնիկ շարժումների հետևանքով սննդագնդիկը դառնում է որոշ չափով հիդրոլիզված ջրափ զանգված՝ սննդախյուս (խիմուս):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին