Ստամոքսաղիքային ուղու ներզատական ֆունկցիաՍտամոքսի, 12-մատնյա աղիքի և ստամոքսաղիքային ուղու այլ բաժինների լորձաթաղանթի բջիջներում արտադրվում է ֆիզիոլոգիական բարձրակտիվ պեպտիդային միացությունների մեծ խումբ (25 և ավելի)։ Բոլոր այդ նյութերն ընդունված է անվանել   ստամոքսաղիքային ուղու կամ էնտերինային համակարգի հորմոններ: Նրանց թվին են պատկանում գաստրինը, սեկրետինը, խոլիցիստոկինին-պանկրեոզիմինը, անոթակտիվ աղիքային պեպտիդը (ԱԱՊ), ստամոքսաարգելակող պեպտիդը (ՍԱՊ), էնտերոգաստրինը, գլյուկագոնը, Р նյութը, բոնբեզինը, էեկեֆալինը, նեյրոտենզինը, սոմատոստատինը, վիլիկինինը, մոթիլինը, անտրալխոլինը և այլն։ Նման ցածրամոլեկուլային պեպտիդային հորմոններ արտադրվում են նաև այլ օրգաններում և հատկապես ուղեղում, որը հետևանք է այդ հորմոններն արտազատող բջիջների ընդհանուր սաղմնային ծագման։ Ելնելով դրանից, ինչպես նաև նշված պեպտիդների սինթեզի մեխանիզմի ընդհանրությունից` այդ նյութերը սինթեզող բոլոր բջիջները մտցվում են օրգանիզմի միասնական APUD- համակարգի մեջ։

APUD-համակարգի բջիջների այդպիսի լայն ներկայացուցչությունը օրգանիզմի տարբեր մասերում վկայում է այդ հորմոնների ազդեցությունների բազմազանության մասին։ Ստամոքաղիքային ուղու մակարդակում նրանք անմիջականորեն մասնակցում են հյութազատության, շարժողության և ներծծման կարգավորմանը։ Այսինքն՝ նրանց հիմնական կենսաբանական նշանակությունը ստամոքսաղիքային ուղում սննդանյութերի ամենաարդյունավետ վերամշակման, ինչպես նաև օրգանիզմի բջիջների կողմից նրանց օպտիմալ յուրացման ապահովումն Է: Աոաջին խնդրի լուծումն ապահովվում է էնտերինային հորմոնների և մարսողական համակարգի գործունեությունը կարգավորող նյարդային մեխանիզմների փոխազդեցության ճանապարհով։ Իսկ երկրորդ խնդրի լուծումը ասիմիլյացիայի ապահովումը, իրականացվում է այդ հորմոնների և օրգանիզմի այլ համակարգերի փոխազդեցության ճանապարհով։ Նրանք մասնավորապես հսկում են սննդի պահանջը, բարելավում են օրգանների արյան շրջանառությունը, բարձրացնում են թաղանթների   թափանցելիությունը,   լավացնում են հյուսվածքների սնուցումը։ Այդ ազդեցություններն իրականանում են մի կողմից էնտերինային պեպտիդային համակարգի և մյուս կողմից՝ ներզատական գեղձերի ու թվարկված պրոցեսների կարգավորման նյարդային մեխանիզմների հզոր կապերի հաշվին։ Սնուցողական պրոցեսների ապահովմանը մասնակցելուց բացի APUD-համակարգի հորմոններն ազդում են նաև այլ պրոցեսների վրա։ Այսպես, Р նյութը ցավի միջնորդանյութ Է, իսկ Էնկեֆալիններն ու նեյրոտենզինը հակացավային (անտինոցիցեպտիվ) համակարգի բաղադրիչներն են։ ԱԱՊ-ը, աղիքի շարժողության խթանիչ լինելով, օժտված է նաև անոթալայնիչ ն պրոլակտին-խթանիչ հատկություններով և այլն։

Այսպիսով, էնտերինային հորմոնների ու նրանց բազմաթիվ ազդեցությունների միայն թվարկումն արդեն ցույց է տալիս, ինչպիսի կարևոր դեր է խաղում ստամոքսաղիքային ուղին հորմոնալ ակտիվ նյութերի արտադրության ու օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաների կարգավորման մեջ։ Ուստի պատահական չէ, որ կենդանիների 12-մատնյա աղիքի հեռացումը, չնայած մարսողության պրոցեսի պահպանմանը, մահացու է հորմոնների անբավարարության հետևանքով։ Այժմ կլինիկական պրակտիկայում հայտնի են էնտերինային հորմոնային համակարգի ախտահարման տարբեր արտահայտություններ, որը թելադրում է այդ հորմոնների ազդեցության մեխանիզմների հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը։