Ստամքոսազիքային ուղու ֆունկցիաների ուսումնասիրությունՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
XIX դարի առաջին կեսում մարսողական օրգանների ֆունկցիաների ոաումնասիրության   մեթոդական  մոտեցումներում գերիշխել են մեկուսացված օրգանների վրա կատարվող սուր փորձերը, որոնք չէին կարող լիովին համապատասխան տեղեկատվություն տալ մարսողական համակարգի ամբողջական գործունեության մասին սննդի բնականոն ընդունման պայմաններում։
XIX դարի կեսերից մարսողական համակարգի ֆունկցիաների ոաումնասիրության համար սկսել են կիրառվել խրոնիկական փորձերը։ Այսպես, Վ.Ա.Բասովը 1842թ. իրականացրել է շան ստամոքսի վրա խուղակի տեղադրման վիրահատություն, որի միջոցով ստացել է ստամոքսահյութը։ Սակայն խրոնիկական մեթոդները կատարելության են հասել Ի.Պ.Պավլովի դասական հետազոտություններում, որոնք նրան բերել են համաշխարհային ճանաչում:Նրանց հիման վրա ձևավորվել են գիտական պատկերացումներ մարսողական օրգանների և ամբողջական մարսողական համակարգի գործունեության վերաբերյալ։

Այդ փորձերի սկզբունք այն է, որ վիրահատման միջոցով կենդանու մարսողական համակարգի որևէ բաժնի կամ մարսողական գեղձերի արտատար ծորանների վրա տեղադրվում է խուղակ։ Խուղակային մեթոդը թույլ է տալիս ցանկացած պահին հետևել օրգանի ֆունկցիային արյունամատակարարման ու նյարդավորման բնականոն պայմաններում։ Խուղակի օգնությամբ հավաքում են մաքուր մարսողական հյութերը, որոշում են քանակը և բաղադրությունը, ոաումնասիրում են մարսողական օրգանների շարժիչ և ներզատիչ ֆունկցիաները, սննդանյութերի հիդրոլիզն ու ներծծումը։ Մարդկանց մարսողական գեղձերի սեկրետոր գործունեության ուսումնասիրության համար կիրառում են զոնդային մեթոդներ։ Զոնդը ճկուն խողովակ է, որի մի ծայրը մտցվում է ստամոքսի կամ աղիքի խոռոչ։ Զոնդի միջոցով հավաքում են ստամոքսի կամ աղիքի պարունակությունը, իսկ անմիջականորեն մարսողական ուղու խոռոչի մեջ մտցված հատուկ տվիչների օգնությամբ որոշվում են նրա ֆունկցիոնալ վիճակը բնութագրող չափանիշները։ Բացի այդ, գոյություն ունի նաև էնդոսկոպիայի ներզենման եղանակ, որը հնարավորություն է ստեղծում, լուսավորելով ստամոքսի, բարակ աղիքի սկզբնական հատվածի լորձաթաղանթը, ենթաստամոքսային գեղձի և լեղածորանի բացվածքը, զննել  դրանք, նկարահանել, իսկ անհրաժեշտության դեպքում, հյուսվածաբանական և կենսաքիմիական քննության նպատակով, վերցնել լորձաթաղանթի մի փոքր կտոր։

Մարսողական համակարգի շարժական գործունեության փորձարարական ուսումնասիրության համար ստամոքսաղիքային ուղի է մտցվում առաձգական բալոն, որը ծառայում է որպես կծկումները ու ճնշման մեծությունը ընկալող տվիչ։ Մարդկանց ստամոքսի և սպիների շարժումային ակտիվությունը կարելի է ուսումնասիրել էլեկտրաստամոքսագրության մեթոդով, որի օգնությամբ որովայնի մաշկի վրայից արտածվում են այդ օրգանների հարթ մկանների կենսահոսանքները։ Կիրառվում են նաև ռենտգենյան մեթոդներ՝ ռենտգենազննում, ռենտգենանկարահանում, ռենտգենաշարժանկարահանում, որոնց օգնությամբ ուսումնասիրվում է կոնտրաստային նյութի տեղաշարժը կերակրափողով, ստամոքսով, աղիքներով, ինչպես նաև լեղարտադրությունը։
Ռադիոէլեկտրոնային զարգացմանը զուգընթաց առաջարկվել են մարսողական օրգանների ֆունկցիաների ուսումնասիրության նոր եղանակներ։ Այսպես, վերջին տարիներին լայն կերպով օգտագործվում է ռադիոհեռուստաչափական մեթոդը։ Մարդը կուլ է տալիս ռադիոհաբը, որի մեջ գտնվում է տվիչը, էլեկտրամագնիսային տատանումների գեներատորը և հոսանքի աղբյուրը։ Տվիչները հաղորդում են ստամոքսի և ազիների պարունակության Н+ իոնների խտությունը, ինչպես նաև ճնշման մեծությունը, ջերմաստիճանը։, Ստեղծվել են նաև տվիչներ, որոնք ընկափւմ են մարսողական հյութերի ազդեցությամբ տեղի ունեցող նյութերի հիդրոլրզի աստիճանը։ Նշված չափանիշների փոփոխությունները ազդում են ռադիոհաբում գտնվող գեներատորի կողմից ճառագայթվող տատանումների հաճախականության վրա, որոնք ընկալվում են ինչպես հետազոտվողի վրա տեղադրված ալեհավաքի (անտենա), այնպես էլ ռադիոընդունիչի կողմից։ Ուժեղացված ազդակը փոխանցվում է գրանցիչին։ Այսպիսով, ռադիոհեռուստաչափական մեթոդի օգնությամբ կարելի է գնահատել մարսողական օրգանների հյութազատիչ և շարժական գործունեությունը, ինչպես նաև որոշ սննդանյութերի հիդրոլիզի վիճակը։ Հիդրոլրզի ընթացքը բնութագրելու համար կիրառվում են նաև նշակիր սպիտակուցներով և ճարպերով նմուշները։
՚Այսպիսով, ֆիզիոլոգիան իր տրամադրության տակ ունի մեթոդական մեծ զինանոց, որը թույլ է տալիս բնութագրել մարսողական համակարգի և նրա օրգանների հիմնական ֆունկցիոնալ վիճակը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին