Հեմոդինամիկայի արագ և ճշգրիտ հարմարեցումը օրգանիզմի փոփոխվող պահանջներին իրականանում է սրտի գործունեություն կարգավորող կատարյալ մեխանիզմների շնորհիվ։ Այդ կարգավորումը իրագործվում է սրտին բնորոշ սեփական՝ ներսրտային (իետրակարդիալ), ինչպես նաև արտասրտային (էքստրակարդիալ) մեխանիզմների միջոցով։ Ներսրտային կարգավորող մեխանիզմների թվին են պատկանում ներբջջային, միջբջջային և ներսրտային նյարդային մեխանիզմները։ Արտասրտային ազդեցությունները իրականանում են կենտրոնական նյարդային և հումորալ ուղիներով։