Օրգանիզմի ցանկացած բջիջ ունակ է սինթեզելու սեփական սպեցիֆիկ սպիտակուցներ: Այս հատկությունը գենետիկ է և փոխանցվում է սներնդե-սերունդ: Սպիտակուցնեիր կառուցվածքի մասին ինֆորմացիան պարունակվում է ԴՆԹ-ի մեջ:
ԴՆԹ-ի այն հատվածը, որը պարունակում է ինֆորմացիա կոնկրետ սպիտակուցի առաջնային կառուցվածքի մաին կոչվում է գենոմ: Սպիտակուցի սինթեզը սկսվում է տրանսկրիպցիայով, որն ԴՆԹ-ի գենոմի ինֆորմացիայի ինֆորմացիոն ՌՆԹ-ի "արտագրելու" պրոցեսն է. այն անհրաժեշտ է մի պարզ պատճառով` ԴՆԹ-ն գտնվում է բջջի կորիզում, իսկ սպիտակուցի սինթեզի պրոցեսը ընթանում է ցիտոպլազմայում` ռիբոսոմնների վրա: Ռիբոսոմների վրա ինֆորմացիոն ՌՆԹ-ից (իՌՆԹ կամ մատրիցային ՌՆԹ` մՌՆԹ) սպիտակուցների սինթեզը անվանում են տրանսլյացիա: Այն հանդիսանում է սպիտակուցի սինթեզի վերջին փուլը:
Սպիտակուցի սինթեզի համար նահրաժեշտ ամինաթթուները ռիբոսոմններ են հասցվում տրանսպորտային ՌՆԹ-ի միջոցով: Ռիբոսոմների վրա սպիտակուցի բիոսինթեզին մասնակցում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք կատալիզում են ամինաթթուների իրար միանալով շղթա կազմելու բարդ պրոցեսը: Այս պրոցեսի ժամանակ ծախսվում է բավականաչափ էներգիա, հետևաբար այն ընթանում է ԱԵՖ-ի մասնակցությամբ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին