Բացառապես նյարդաթելերից կազմված ավելի բաց գույնի (քան գորշ նյութը) ուղեղանյութ, որը գլխուղեղում լցնում է կեղևի գորշ նյութի և հիմնային հանգույցների արանքում եղած տարածությունը, իսկ ողնուղեղում դրսից շրջապատում է ողնուղեղային գորշ նյութը: Սպիտակ նյութի շնորհիվ ուղեղի տարբեր կենտրոնները փոխադարձաբար կապվում են միմյանց հետ: