Սպիտակ գիծը կազմավորվում է որովայնի ուղիղ մկանների ապոնևրոզի միացման և միահյուսման միջոցով: Այն տարածվում է կրծոսկրի թրանման ելունից մինչև ցայլոսկրի սիմֆիզը: Սպիտակ գիծը իր վերին հատվածում 1-3 սմ լայնությամբ ֆիբրոզ գոյացություն է, իսկ պորտից ներքև աստիճանաբար նեղանում է: