Ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են: Դրանք այլ կերպ կոչվում են սոմատիկ դեպերսոանալիզացիա, աուտո-մետամորֆոփսիա, մարմնի սխեմայի (ուրվագծի) խանգարում, սոմատոփսիխիկ դեռեալիզացիա։ Անկախ անվանումից այս խանգարման հիմնական բովանդակությունն են կազմում սեփական մարմնի ընկալման աղավաղումները, որոնք ներառում են ձևի, չափի, քանակի, քաշի, վերջույթների և մարմնի զանազան մասերի տարածության մեջ տեղակայման զգացողությունների փոփոխությունները։
Սկզբնաղբյուրը՝ "Հոգեբուժություն"
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին