Վակցինոթերապիա է տրիխոմոնոզի դեմ:
Սոլկոտրիխովակը (solcotrichovac) լիոֆիլիզատ է (8 շտամների լիոֆիլիզացված լակտոմանրէներ), որը նախատեսված է մ/մ ներարկումների համար անհրաժեշտ սուսպենզիա պատրաստելու նպատակով:

Դեղագիտական ազդեցությունը
Վակցինան վերականգնում է հեշտոցի լորձաթաղանթի միկրոֆլորայի ներկայացուցիչների միջև խախտված հավասարակշռությունը, ակտիվացնում յուրահատուկ և ոչ յուրահատուկ իմունիտետի պարամետրերը: Ավելանում է, մասնավորապես, IgG -ՀՄ-ների և slgA-ՀՄ-ների քանակը ոչ միայն արյան մեջ, այլ նաև հեշտոցի արտազատուկում: Աճում է պոլիկլոնալ B-լիմֆոցիտների, T-քիլլերների ցիտոտոքսիկ և մակրոֆագերի ֆագոցիտային ակտիվությունը:

Այս ամենը նպաստում է լակտոմանրէների, տրիխոմոնադների (տրիխոմոնացիդ ազդեցություն) և այլ հարուցիչների ոչ տիպական ձևերի և ախտածին մանրէների էլիմինացիային (արտամղմանը), Դոդերլեյնի ցուպիկների աճին, նորմալ միկրոֆլորայի վերականգնմանը և հեշտոցի լորձաթաղանթի նորմալ pH-ի վերականգնմանը, վերավարկման (ռեինֆեկցիա) հավանականության փոքրացմանը և այլն: Վակցինացիան իրականացվում է մ/մ 3 ներարկումներով երկշաբաթյա ընդմիջումներով (յուրաքանչյուր անգամ 0,5 մլ դեղաչափով):

Ռեվակցինացիան իրականացնում են 1 տարի անց (0.5 մլ դեղաչափով), որը ապահովում է միզուկի լորձաթաղանթի մանրէաբանական պաշտպանությունը հաջորդ 2-3 տարիներին: ՀՄ-ները մակրոօրգանիզմի կողմից սինթեզվում են 2-3 շաբաթում միայն, ուստի, զուգահեռաբար նշանակվում են նաև պրոտիստոցիդ պատրաստուկներ: Նրանց տրիխոմոնադներից բացի իրենց նշանառության տակ են առնում նաև հակածնային հատկանիշներով տրիխոմոնադներին սերնդակից, ախտածին և օպորտունիստական ֆլորայի մյուս ներկայացուցիչներին:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին