ՍողանքԵրկրագնդի մի մասը հիմնականում կազմված է լանջերից, որոնց մի մասը կայուն է, իսկ մյուսն էլ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով դառնում է անկայուն: Դա տեղի է ունենում, երբ փոխվում են լանջի թեքությունն ու ամրությունը: Այս ժամանակ առաջանում են սողանքներ: Ծանրության  ուժի ազդեցության հետևանքով լեռնային զառիթափ լանջով հողային որոշակի տարածքների պոկվելն ու ցած տեղափոխվելը կոչվում է սողանք:

Սողանքն առաջանում է այն ժամանակ, երբ բնական երևույթների կամ մարդու կողմից խախտվում է լանջի կայունությունը: Այդ ժամանակ ծանրության ուժը գերա-զանցում է հողային շերտի զանգվածների միջև եղած ամրությունը և այն սկսում է շարժ-վել, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Սողանքներ կարող են առաջանալ նաև ցնցումներից: Այդ իսկ պատճառով գրեթե ամեն ուժեղ երկրաշարժից հետո լեռնային շրջաններում առաջանում է սողանք: Դրանք կարող են առաջանալ նաև հողային շերտի անընդհատ խոնավ լինելուց, քանի որ ջուրը նույնպես թուլացնում է հողային շերտի ամրությունը: Իրավիճակն ավելի է լրջանում փուխր ապարներից կազմված լանջերում, քանի որ նրանց միջև եղած կապը թույլ է և հեշտությամբ կարող է սողանք առաջանալ: Վերջիններիս առաջացմանը նպաստում է մարդու՝ երբեմն անհաշվենկատ գործունեու-թյունը: Պայթյունները, հանքահորերը, անտառահատումները սողանքների առաջացման պատճառ են դառնում: Լանջերի վրա շինություններ կառուցելու դեպքում մեծանում է նրա վրա ընկնող ծանրության ուժը, որի արդյունքում էլ լանջը սկսում է պոկվել ու շարժվել ցած:

Սողանքների տեսակները ըստ շարժման արագության:  Սողանքներն ըստ շարժման արագության լինում են`  դանդաղ, միջին, արագ:
Դանդաղ սողանքներն աղետալի չեն համարվում, քանզի նրանց արագությունը կազմում է տարեկան մի քանի տասնյակ սանտիմետր: Կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում այդ արագությունն աստիճանաբար կարող է մեծանալ և աղետի հետևանքների պատճառ դառնալ: Միջին արագության սողանքները ժամում կամ մեկ օրում մի քանի կիլոմետր արագությամբ շարժվող սողանքներն են: Արագ սողանքները շարժվում են ժամում մի քանի կիլոմետր արագությամբ: Աղետի պատճառ մեծ մասամբ դառնում են արագ շարժվող սողանքները:

Հնարավոր հետևանքները:  Սողանքները կարող են քանդել և վտանգի տակ դնել բնակելի տարածքներ, սպառնալ գյուղատնտեսությանը՝ ոչնչացնելով ցանկատարա-ծություններ և դժվարացնելով դրանց վերամշակումը: Սողանքները վտանգավոր են օգտակար հանածոների արտահանման համար, կարող են վնասել և քանդել հանքա-հորերը, ճանապարհները, կամուրջները, թունելները և այլն: Բացի այդ սողանքները մեծ վտանգ են ներկայացնում ջրամբարների համար: Դրանք սահելով ջրային ավազաններ կարող են առաջացնել կործանիչ ալիքներ, որոնք իրենց ճանապարհին կջնջեն ամեն ինչ: Ցավոք բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ սողանքները նաև
մարդկային զոհերի պատճառ են դարձել:

Կանխատեսում: Սողանքները կարելի է կանխատեսել, քանի որ դրանք հանկար-ծակի չեն առաջանում, լեռնային ապարներում և հողի վրա սկզբում առաջանում են ճեղքեր: Այդ երևույթները կարելի է վերահսկել. նախանշանները նկատելիս անհրաժեշտ է անմիջապես իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ սողանքավտանգ տարա-ծքում հողային շերտի ջրազրկում և չորացում, ծառատունկ, արհեստական պատնեշների կառուցում, հողային շերտն ամրացնող հատուկ հեղուկների ներարկում և այլն:
Արգելվում և դադարեցվում է շինությունների կառուցումը ջրային լանջերի վրա:

Սողանքների սպառնալիքների նախանշաններն են՝
- տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են,
պատերի ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճաքեր;
- հողի մակերեսին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար ընդարձակվում են;
- լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է, հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր;
- սկսում են «տեղաշարժվել» ցանկապատերն ու ծառերը, հողամասում առաջա-նում են փոսեր:

Պաշտպանվածությունը
Աղետից խուսափելու համար շատ կարևոր է նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Այդ իսկ պատճառով կատարվում է բնակչության ուսուցում: Իրական վտանգի առկայության դեպքում կատարվում է բնակչության տարհանում:

Ի՞նչ անել իրական վտանգի դեպքում
Անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ կազմակերպելու համար դիմել տեղական գործադիր մարմիններին: Նախատեսել մթերքի, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահեստներ:
Չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները և տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները: Պատմական և վիճակագրական տվյալներ  ՀՀ-ում սողանքավտանգ տարածք-ներին են պատկանում Տավուշի, Կոտայքի մարզերը, մասամբ Կապանի շրջակա գյուղերը: Ընդհանուր առմամբ սողանքավտանգ շրջանները զբաղեցնում են 2000քառ.կմ ավելի տարածք:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին