Սնումը օրգանիզմի մատակարարումն է սննդանյութերի այնպիսի քանակով, որակով և կալորականությամբ, որն ապահովի նրա էներգիական և պլաստիկ պահանջները: Ռացիոնալ է կոչվում սնունդը, եթե այն ապահովում է բարձր աշխատունակություն, հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականություն, կայուն հոգեհուզական վիճակ և օրգանիզմի պատշաճ զանգվածի պահպանում:
Օրգանիզմը ռացիոնալ սնումով ապահովելու համար անհրաժեշտ է որոշել սննդի կալորական արժեքի մեծությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, սննդի ընդունման հաճախականությունը օրվա ընթացքում, այսինքն սնման ռեժիմը (սննդակարգը), և կալորիաների բաշխումը, այսինքն կոտորակային սննդաբաժնի որոշումը ըստ օրական ռիթմերի: Ռացիոնալ սնում կազմակերպելու համար հաշվի է առնվում օրգանիզմի սեռը, տարիքը, աշխատանքային զբաղվածությունը, աշխատանքի բնույթը, առողջական և ֆիզիոլոգիական վիճակը (հղիություն, կերակրման շրջան) ն այլն, որի հիման վրա սննդի ֆիզիոլոգիայում առանձնացվել է առանձին բաժին' դիետաբանություն: Ռացիոնալ սնումը պետք է բացառի գերսնուցման հնարավորությունը, որը նույնքան և երբեմն նույնիսկ ավելի վնասակար է թերսնուցումից:
Գերսնուցումը հանգեցնում է Ճարպակալման և կյանքի տևողության կարճացման: Սննդի պահանջը սահմանելու համար պԱտք է հաշվարկել երկու մեծություններ էներգիայի օրական ծախսը ե ընդունվող սննդի կալորականությունը: Առաջինը որոշում են էներգիայի օրական ծախսը բնորոշող տվյալների հիման վրա, օգտվելով մշակված բանաձներից, երկրորդը որոշում են օրական սննդաբաժնի մեջ մտնող սննդանյութերի բաղադրությամբ, հաշվի առնելով նրանց յուրացվելիությունը և ջերմային գործակիցները: Սննդանյութերի յոտւսցվե,լիությունը ցույց է տալիս ընդունած սննդի այն մասը, որը մարսողական ուղիներից ներծծվում ե դառնում է էներգիայի աղբյուր, մնացած մասը հեռանում է աղիքներից թափոնների ձևով: Կենդանական սննդի յուրացվեփությունը կազմում է 95%, բուսական սննդինը' 80%, խառը սննդինը 82-90%: Հաշվի առնելով սննդի միջին յուրացվելիությունը (90 %), սննդի կսւլորականությունը օրգանիզմի օրական էներգածախսերը, այսինքն օրգանիզմի ընդհանուր փոխանակության մեծությանը պետք է գերազանցի ոչ ավելի քան 10 %-ով: Համապատասխանաբար պետք է տարբերել «բրուտտո» և «նետտո» կալորականություն: «Բրուտտո» կալորականությունը ցույց է տալիս ընդունած սննդի ընդհանուր կալորականությունը, «նետտոն» հաշվարկվում է յուրացման աստիճանի շտկումով և արտահայտում է ջերմության այն քանակը, որը օրգանիզմը իրականում ստանում է տվյալ սննդամթերքը ընդունելով: էներգիական առումով սննդանյութերը կարող են միմյանց փոխարինել այն հարաբերություններով, որոնք համապատասխանում են նրանց այրման ջերմային էֆեկտներին:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին