Սննդանյութերի օգտագործման նորմերըՍննդի ֆիզիոլոգիական նորմերը որոշելու համար հաշվի է առնվում օրգանիզմի օրական ընդհանուր էներգածախսերը, որի մեջ մտնում է
1) հիմնական փոխանակությունը (միջինը 70կգ մարմնի զանգվածով տղամարդկանց համար 1700 կկալ/օր և 1400կկալ/օր, 55 կգ մարմնի զանգվածով երիտասարդ կանանց համար, որը կազմում է միջինը 1 կկալ մարմնի 1 կգ զանգվածին 1 ժամում),
2) սննդանյութերի սպեցիֆիկ-դինամիկ ազդեցությունը (էներգիայի ծախսը սննդանյութերի մարսման, ներծծման, փոխադրման և բջջի մակարդակով նրանց ասիմիլացիայի վրա: Սննդի սպեցիֆիկ դինամիկ ազդեցությունը մեծ է հատկապես սպիտակուցային սննդի (օրգանիզմ ներմուծած սպիտակուցների էներգիական արժեքի մոտ 30-40 %-ը) և ավելի փոքր է (5-7%) ճարպի և ածխաջրատի ընդունման դեպքում  
3) էներգիայի ծախսերի աշխատանքային հավելում, կապված պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեության հետ:

Սննդային օրաբաժինները կազմելիս հատկապես կարևոր է սննդի մեջ սպիտակուցների չափաքանակի որոշումը, քանի որ սպիտակուցների ներմուծման երկարատև  սահմանափակումը կարող է անբարենպաստ անդրադառնալ համեմատաբար մեծ ուշացումով, որը վկայում է սնման մեջ սպիտակուցի չափաքանակի չափազանց կտրուկ իջեցման անթուլատրելիության մասին:
Սպիտակուցային մինիմումը օրաբաժնում սպիտակուցների այն նվազագույն քանակն է, որի ժամանակ դեռևս պահպանվում է ազոտային հավասարակշռությունը: Հաստատված է, որ սննդի մեջ սպիտակուցի քանակը իջեցնելու դեպքում իջնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարափոխիկ հիվանդությունների նկատմամբ: Սպիտակուցի քանակը սննդում պետք է բարձր լինի օրգանիզմի նվազագույն ազոտային պահանջներից, քանի որ անհրաժեշտ է որոշակի պահեստ, որը կարող է օգտագործման մեջ մտնել ուժեղացած ֆիզիոլոգիական ակտիվության դեպքում: Օրվա սնննդաբաժին կազմելիս անհրաժեշտ է կողմնորոշվել ոչ թե սպիտակուցային մինիմումով, այլ սպիտակուցային օպտիմումով, այսինքն սննդի մեջ սպիտակուցի այն քանակով, որը լրիվ ապահովում է օրգանիզմի պահանջները, լավ ինքնազգացումը, բարձր աշխատունակությունը, վնասակար ազդակների նկատմամբ բարձր դիմադրողականությունը, իսկ երեխաների համար նաև աճի պահանջները:

Սննդի մեջ 80-100գր սպիտակուցի ամենօրյա ընդունումը ֆիզիոլոգիական բնականոն պայմաններում լրիվ բավարարում է չափահաս մարդու օրգանիզմի պահանջները թեթը աշխատանքի ժամանակ: Չափահաս մարդու օրական սպիտակուցային պահանջը միջին ծանրության ֆիզիկական աշխատանքի ժամանակ կազմում է մոտ 118 գր, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ' մոտ 130 գր: Սպիտակուցի այդ քանակի 30 տոկոսից ոչ պակասը պետք է լինի կենդանական ծագման, այսինքն սպիտակուցները պետք է հավասարակշռված լինեն ըստ ամինաթթվային կազմի: Սննդային չափաքանակը պետք է ընդգրկի 70 գրամից ոչ պակաս ճարպ, քանի որ սննդում գտնվում են բջիջների կառուցման համար ճարպալույծ վիտամիններ և լիպոիդներ: Օրական 12560 կՋ (3000կկալ) ծախսի ժամանակ խորհուրդ է տրվում սննդի հետ ընդունել օրական մոտ 100գ ճարպ: Ճարպի այդ քանակի 30-60 տոկոսը պետք է կազմեն կենդանական ծագման ճարպերը: Սնունդը պետք է պարունակի նաև ածխաջրատներ, հանքային աղեր և բավարար քանակով վիտամիններ: Ածխաջրերի օրական ծախսը մարդու սննդում պետք է կազմի 400-500գր: 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին