էներգիայի ծախսը սննդանյութերի ընդունման և մարսողության պրոցեսների ժամանակ մեծանում է: Սննդի ընդունման ազդեցությամբ նյութափոխանակության ինտենսիվության մեծացումը կոչվում է սննդի սպեցիֆիկ դինամիկ ազդեցություն: Այն սկսվում է սնունդն ընդունելուց 1 ժամ հետո, հասնում է առավելագույնի 3 ժամ հետո և տևում է մի քանի ժամ:

էներգիայի փոխանակության ինտենսիվության մեծացումը կախված է ընդունած նյութերի սպեցիֆիկությունից: Սպիտակուցները առաջացնում են փոխանակության ինտենսիվության առավելագույն բարձրացում* 35- 40% (հիմնական փոխանակության համեմատությամբ), ճարպերը մինչև 15%, իսկ ածխաջրսւտները'աննշան, մինչև 4-6%: Սպեցիֆիկ դինամիկ ազդեցություն դիտվում է նաև կարծեցյալ սնման ժամանակ: Դա վկայում է այն մասին, որ սննդանյութերի սպեցիֆիկ դինամիկ ազդեցությունը սկսվում է արդեն բերանի խոռոչի ընկալիչների գրգռումից:
Արյան սննդանյութերի մակարդակի և մարսողական կենտրոնի ակտիվության միջև գոյություն ունի ռեցիպրոկ փոխհարաբերություն: Մարսողական կենտրոնի ակտիվությունը սնունդն ընդունելուց հետո ընկնում է, էներգիական ծախսերը մեծանում են, իսկ քաղցի վիճակում մարսողական կենտրոնի ակտիվությունը բարձրանում է, էներգիայի ծախսերը իջնում են: էներգիայի փոխանակությունը ֆիզիկական և մտավոր աշխատանքի ժամանակ անվանում են նաև աշխատանքային հավելում: Դա էներգիայի ծախսն է` կապված մկանի գործունեության և մինչև մկանի գործունեության սկսվելը օրգանիզմի ֆունկցիոնալ վերակառուցման' մեկնարկային վիճակի հետ: Էներգիայի փոխանակության ինտենսիվության մեծացումը համեմատական է ֆիզիկական բեռնվածքին:

Մկանային աշխատանքի ժամանակ արտադրվում է երկու տեսակ էներգիա' ջերմային և մեխանիկական: Մեխանիկական էներգիայի և աշխատանքի վրա ծախսված ամբողջ էներգիայի հարաբերությունը արտահայտված տոկոսներով, կոչվում է օգտակար գործողության գործակից (ՕԳԳ): Մարդու ֆիզիկական աշխատանքի ժամանակ ՕԳԳ-ը տատանվում է 16-25%-ի սահմաններում և կազմում է միջինը 20%: ՕԳԳ-ի մեծությունը կախված է մի շարք պայմաններից' մարզվածությունից, հոգեհուզական և սոցիալական գործոններից, տարիքից, սեռից և այլն: Հոգեկան գործունեությունը կապված հուզական ռեակցիաների, կամ հուզական ռեակցիաների նախապատրաստման հետ զգալի բարձրացնում է էներգիական ծախսերը, որը պայմանավորված է վեգետատիվ ե լոկոմոտոր կոմպոնենտների ներգրավումով: Մտավոր աշխատանքը, եթե չի ուղեկցվում մկանային շարժողությամբ (հաշվապահական աշխատանք, աշխատանք գրքի վրա և այլն) առաջացնում է էներգիական ծախսերի աննշան բարձրացում մոտ 2-3%: Հուզական լարվածությամբ ուղեկցվող մտավոր աշխատանքը (դասախոս, դերասան, հռետոր) առաջացնում է էներգիայի ծախսի զգալի բարձրացում* մոտ 11-19% հաջորդող մի քանի օրերի ընթացքում: Նյութափոխանակության ինտենսիվության մեծացումը մտավոր աշխատանքի ժամանակ կապված է մկանային տոնուսի բարձրացման հետ, որը համարյա միշտ ռեֆլեքսորեն ուղեկցում է մտավոր գործունեությանը, իսկ ուղեղի հյուսվածքներում նյութափոխանակության ակտիվացում չի դիտվում, այն մշտապես, նույնիսկ քնի ընթացքում գտնվում է ֆունկցիոնալ ակտիվության վիճակում և մտավոր աշխատանքի ժամանակ հիմնականում փոխվում է նրա ամենամեծ ակտիվության շրջանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին