Սխալ գործողություններ (Fehlleistung) - «Դեֆեկտավոր» արարքների մի ամբողջ դասի անվանում, այսինքն՝ արարքներ, որոնց իրականացման ժամանակ բացահայտվում են տարբեր տիպի սխալներ։ Սխալ գործողություններն են՝ վրիպախոսությունները, գրասխալները, սխալ կարդալը, իրերի կորցնելը և թաքցնելը, հիշողության սխալներ և այլն։ Սխալ գործողությունների առաջացումը բացատրվում է երկու՝ միմյանց հակասող միտումների բախումով։