Սինուսային տախիկարդիան բնորոշվում է կանոնավոր ռիթմով՝ րոպեում 100-160 զարկ հաճախությամբ: Ռիթմավարը գտնվում է ծոցնախասրտային//սինոատրիալ հանգույցում, և ԷՍԳ-ի վրա գրանցվում են P նորմալ ալիքներ, որոնք նախորդում են յուրաքանչյուր փորոքային QRS կոմպլեքսին: Սինուսային տախիկարդիա առաջանում է բարձր տենդի, ջրազրկման (փսխում, լուծ, չափից ավելի քրտնարտադրություն), ցավային ազդակների, սրտային անբավարարության, թիրեոտոքսիկոզի, թոքերի օբստրուկտիվ//խցանող հիվանդության ֆոնի վրա: Սինուսային տախիկարդիան վերացնելու համար անհրաժեշտ է բուժել հիմնական հիվանդությունը: Տախիկարդիային ծանր դիմանալիս երբեմն նպատակահարմար է կատարել կարոտիսյան ծոցի միակողմանի մերսում, ինչը հանգեցնում է ռիթմի աստիճանական դանդաղեցման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին