Սինկոպեն կամ ուշաթափությունը`լատիներեն-"թուլացնել, սպառել" բառից, գլխուղեղի արյան շրջանառության ժամանակավոր խանգարմամբ պայմանավորված, գիտակցության կարճատև կորստի նոպա է:

Ուշաթափությունը որևէ առաջնակի հիվանդության ախտանիշն է: Կան ուշաթափություն առաջացնող բազմաթիվ ախտաբանական վիճակներ.

- սրտային նետման իջեցմամբ ուղեկցվող հիվանդությունները` սրտի ռիթմի խանգարումները, աորտայի և թոքայի զարկերակների ստենոզները, միոկարդի ինֆարկտը, ստենոկարդիայի նոպաները
- անոթների նյարդային կարգավորման խանգարումներով ուղեկցվող վիճակներ, օրինակ` ուշաթափություն կուլ տալիս, հորիզոնական վիճակից արագ բարձրանալիս
- արյան մեջ թթվածնի իջոցմամց վիճակներ` անեմիան և արյան այլ հիվանդությունները, հիպօքսիան բարձրության վրա և տոթ սենյակներում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին