Երևակայական զգայություն է, որի հիմքում ընկած է գրգռման տարածումը որևէ զգայական համակարգի նյարդային գոյացությունից մեկ այլ զգայական համակարգ: Որպես օրինակ կարող են ծառայել գունային լսողությունը և գունային տեսողությունը: Առաջինի դեպքում հնչյունների, առավելապես երաժշտական ձայներանգների ընկալումն ուղեկցվում է հարթ մակերևույթ կամ որևէ երկրաչափական ձև ունեցող գունապատկերներով: Սա հանդիպում է որոշ երաժիշտների մոտ: Գունային տեսողության դեպքում սովորական տպատառը ստանում է այս կամ այն երանգը: Սինեսթեզիայի բացառիկ օրինակ է հոտառական գրգիռների գունային երանգավորումը: