Բջջի մարմնի և դենդրիտների մակերեսը ծածկված է սինապսներով։ Սինապսների ուսումնասիրությունը հնարավոր է կատարել միայն էլեկտրոնային մանրադիտակով, որն ընդունակ է առարկան մեծացնել մի քանի տասնյակ հազար անգամ։
Տարբեր կենդանիների նյարդային համակարգի առանձին բաժինների սինապսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր դեպքերում, առանց բացառության, նրանք ունեն մի շարք ընդհանուր գծեր։ Մի բջջի աքսոնի վերջավորության և մյուս բջջի մակերեսի միջև միշտ հայտնաբերվում է մի քանի տասնյակ նանոմետր (նմ) մեծության ճեղք։ Այդ ճեղքը շատ նեղ է, սակայն այնուամենայնիվ ճեղք է։ Ուստի մի բջջի թաղանթը երբեք չի անցնում մյուս բջջի թաղանթին։
Յուրաքանչյուր սինապսային միացություն բաղկացած է երեք մասից.
1) սինապսի նախասինապսային մաս,
2) սինապսային ճեղք,
3) սինապսի հետսինապսային մաս։
Սինապսները դասակարգվում են.
1) Ըստ տեղադրման և համապատասխան բջիջներին պատկանելիության տարբերակում են նյարդամկանային և նեյրոնեյրոնային սինապսներ, իսկ վերջիններիս մեջ՝ աքսոսոմային, աքսոդենդրիտային նևայլն։
2) Ըստ գործող նշանի սինապսները լինում են դրդող և արգելակող։
3) Ըստ հաղորդման հատկանիշի բոլոր սինապսները բաժանվում են երեք խմբի,
ա) քիմիական սինապսներ, բ) էլեկտրական սինապսներ, գ) խառը սինապսներ, որոնք զուգակցում են երկու մեխանիզմները։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին