Արտածին (էկզոգեն) բնույթի բոլոր հիվանդությունները, լինեն դրանք սուր կամ քրոնիկանան, վարակիչ կամ ոչ վարակիչ, որոշակի ազդեցություն են թողնում հոգեկան գործունեության վրա առաջացնելով տարբեր աստիճանի արտահայտվածության ունեցող հոգեկան խանգարումներ (թեթև ասթենոդեպրեսիվ վիճակից մինչև ծանր պսիխոտիկ խանգարումներ և նույնիսկ թուլամտություն)։

Մինչև 19-րդ դարը հոգեբուժության բնագավառում տիրում էր այն կարծիքը, որ յուրաքանչյուր սոմատիկ հիվանդությանը բնորոշ է յուրահատուկ հոգեկան խանգարում, այսինքն՝ պսիխոզի կլինիկակւսն պատկերը կախված է այն առաջացնող էկզոգեն պատճառից։

Սակայն գերմանացի հոգեբույժ Բոնհոֆերի (1908) աշխատություններով նմանատիպ պատկերացումները փոխվեցին։ Բոնհոֆերը ինֆեկցիաների, թունավորումնրի և սոմատիկ այլ հիվանդությունների ժամանակ դիտելով հոգեկան խանգարումների նմանություն (շշմածություն, դելիրիում, ամենցիա, էպիլեպսանման ընթացող մթնշաղային վիճակ և սուր ցնորագարություն)՝ առաջ քաշեց իր «էկզոգեն տիպի ռեակցիայի» կոնցեպցիան։ Այդ կոնցեպցիայի համաձայն տարբեր ծագում ունեցող հոգեախտաբանական միանման հատկանիշների առկայությունը պայմանավորված է ոչ թե էկզոգեն պատճառի յուրահատկությամբ, այլ օրգանիզմի (ուղեղի) ընդհանուր ռեակցիայով («էկզոգեն տիպի ռեակցիա»)։ Բոնհոֆերը գտնում էր, որ վնասաբեր զանազան գործոնների հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող բազմազան փոփոխությունները առաջացնում են թունավոր արգասիքներ («միջանկյալ օղակ»), ի պատասխան այդ միջանկյալ թունավոր նյութերի ազդեցությանը ուղեղը մշտապես տալիս է միաձև՝ «էկզոգեն տիպի ռեակցիա»։ Եթե սիմպտոմատիկ սուր պսիխոզները մեծ մասամբ ընթանում են Բոնհոֆերի կողմից նկարագրված «էկզոգեն տիպի ռեակցիայի» ձևով, ապա քրոնիական բնույթի սոմատիկ և վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններից, ինտոքսիկացիաների հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները ձեռք են բերում էնդոգենանման (շիզոֆրենանման, մանիակալ, դեպրեսիվ և այլն) կլինկական պատկեր և ձգձգվող ընթացք։

Սիմպտոմատիկ պսիխոզների տարածվածությունը։ Սիմպտոմատիկ պսիխոզների հիվանդացությունը կազմում է 5-8%։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին