Սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդաթելերՍիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդաթելերի ազդեցությունը էֆեկտոր օրգաների վրա

Ծայրամասային վեգետատիվ նյարդային համակարգի ազդեցությունը տարբեր օրգանների վրա կարելի է ուսումնասիրել վեգետատիվ նյարդերի էլեկտրական դրգռման փորձերով։ Այդպիսի ազդեցության ուսումնասիրությունն անհրաժեշտ է.

1)ֆիզիոլոգիական պայմաններում վեգետատիվ նյարդավորում ունեցող օրգանների գործունեության մեխանիզմների, ինչպես նաև in vivo վեգետատիվ նյարդային համակարգի երկու բաժինների փոխներգործունեության  հասկացման համար,
2)ախտաբանական պայմաններում այդ օրգանների կողմից ցուցաբերվող ռեակցիաների գնահատման համար,
3) այն դեղորայքային պատրաստուկների ազդեցության մեխանիզմները հասկանալու համար, որոնք ազդում եե սիմպաթիկ կամ պարասիմպաթիկ նյարդերի նման, կամ էլ շրջափակում են վերջիններիս ազդեցությունները։ Ներքին օրգանների մեծ մասը ստանում է ինչպես սիմպաթիկ, այնպես էլ պարասիմպաթիկ նյարդավորում : Այդ երկու բաժինների ազդեցությունները հաճախ ունենում են հակադրական բնույթ։ Այսպես, սիմպաթիկ նյարդերի գրգռումը հանգեցնում է սրտի կծկումների հաճախության և հարվածային ծավալի ավելացման, ստմոքսի ու ազիների գալարակծկանքների նվազեցման, լեղապարկի ու բրոնխների թուլացման, ստամոքսաղիքային համակարգի սեղմակների կծկման և այլն։ Իսկ պարասիմպաթիկ նյարդերի դրդումը հանգեցնում է հակառակ արդյունքի՝ նվազում է սրտի կծկումների հաճախությունը, թուլանում է նախասրտերի կծկումների ուժը, ուժեղանում է ստամոքսի ե աղիների շարժունակությունը, կծկվում է լեղապարկի ու բրոնխների մկանունքը, թուլանում են ստամոքսաղիքային համակարգի սեղմակները։

Գործառական առումով այդ երկու բաժինների լարվածության միջև գոյություն ունի «հարաբերական հավասարակշռություն»։ Մեկի լարվածության գերակշռության դեպքում, մյուսինը նվազում Է։ Բազմաթիվ փորձառական հետազոտություններ ցույց են տվել, որ վեգետատիվ նյարդային համակարգի երկու բաժինների միջև գոյություն ունի ոչ միայն հակադրություն, այլն համագործություն։ Բաժիններից մեկի լարվածության ավելացումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի գործընթացներ, որոնք կհանգեցնեն մյուս բաժնի լարվածության ավելացմանը։ Այդ գործառական համագործությունը հատկապես լավ նկատելի Է սրտի ու ճնշումաընկալիչների ռեֆլեքսների օրինակի վրա։ Զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով առաջացած ճնշումաընկալիչների գրգռումը հանգեցնում Է սրտի կծկումների հաճախության և ուժի նվազման։ Այդ ազդեցությունը պայմանավորված Է ինչպես սրտի պարասիմպաթիկ նյարդաթելերի ակտիվության մեծացմամբ, այնպես և սիմպաթիկ նյարդաթելերի ակտիվության իջեցմամբ։
Սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդավորում ունեցող բազմաթիվ օրգաններում, ֆիզիոլոգիական պայմաններում գերակշռում են պարասիմպաթիկ նյարդերի կարգավորող ազդեցությունները։ Այդպիսի օրգաններ են միզապարկն ու որոշ ներզատիչ գեղձեր : Գոյություն ունեն նաև օրգաններ, որոնք մատակարարվում են միայն սիմպաթիկ կամ պարասիմպաթիկ նյարդերով։ Դրանք են համարյա բոլոր արյունատար անոթները, փայծաղը, աչքի հարթ մկանները, որոշ ներզատիչ գեղձեր և մազային սոխուկների հարթ մկանները : Սիմպաթիկ նյարդերի ազդեցությամբ կարող Է ուժեղանալ գլիկոգենաքայքայումը լյարդում և ճարպաքայքայումը ճարպային բջիջներում, և դրա հետևանքով արյան մեջ ավելանալ գլյուկոզի և ազատ ճարպաթթուների խտությունը։ Պարասիմպաթիկ նյարդերը այդ գործընթացների վրա չեն ազդում։ Միայն սիմպաթիկ նյարդաթելերով են մատակարարվում մաշկի արյունատար անոթները, որովայնի խոռոչի որոշ անոթներ, մակերիկամների ուղեղային շերտը, արգանդը, ինքը ԿՆՀ-ը, կմախքային մկանները և զգայական օրգանները։
«Հակադրական» հարաբերություններին վերաբերող պատկերացմանը հակասում են նաև այլ փաստարկներ։ Օրինակ, թքարտադրությունը խթանվում է և սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդաթելերով։ Պարասիմպաթիկ նյարդի (թմբկալարի), գրգռումն առաջացնում է հեղուկ թքի մեծ քանակի արտազատում։ Սիմպաթիկ նյարդի գրգռման ժամանակ թուք նույնպես գոյանում է, սակայն ոչ մեծ քանակով և օրգանական նյութերի նշանակալի պարունակությամբ : Այսպիսով, այս դեպքում դրսեորվում է մարսողության համար անհրաժեշտ համաձայնեցված ռեակցիա։

Որոշ փաստեր վկայում են, որ վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժինն ակտիվացնում է էներգիայի ծախսման հետ կապված գործընթացները, իսկ պարասիմպաթիկը՝ էներգիայի կուտակումն օրգանիզմում։ Սիմպաթիկ նյարդային համակարգը խթանում է նյարդային համակարգի գործունեությունն ամբողջապես, ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանական այնպիսի ֆունկցիաները, ինչպիսին են իմունային գործընթացները, պատնեշման մեխանիզմները, արյան մակարդելիությունը, ջերմակարգավորման գործընթացները։ Նրա գրգռումը հանդիսանում է պարտադիր պայման ցանկացած սթրեսային վիճակներում։ Այն ծառայում է որպես առաջին օղակ սթրեսին բնորոշ հորմոնային ռեակցիաների բարդ շղթայում։ Սիմպաթիկ նյարդային համակարգի մասնակցությունը հատկապես վառ է դրսևորվում հուզական ռեակցիաների ձևավորման ժամանակ՝ ուրախությունն ուղեկցվում է հաճախասրտությամբ, մաշկի անոթների լայնացումով, սարսափը՝ սրտի ռիթմի դանդաղեցումով, մաշկի անոթների նեղացումով, քրտնարտադրությամբ, աղիքային գալարակծկումների փոփոխություններով, ցասումը՝ բբերի լայնացումով։ Հետևաբար, սիմպաթիկ նյարդային համակարգը հանդիսանում է ամբողջական օրգանիզմի բոլոր հնարավորությունների (ինտելեկտուալ, էներգետիկ) հավաքագրման սարքավորում այն դեպքերում, երբ առաջանում է սարսափ, կապված անհատի գոյատևման հետ։ Այդպիսի հավաքագրումը պահանջում է ռեակցիայի մեջ բազմաթիվ օղակների ու կառույցների ընդհանրացված ընդգրկում։ Ըստ երևույթին, հենց դրա համար էլ սիմպաթիկ բաժնի հանգույցները (հարողնային և նախաողնային) մեծ հեռավորության վրա են գտնվում նյարդավորվող օրգաններից ու հյուսվածքներից և օժտված են ազդակների բազմապատկման մեծ հնարավորություններով, որի շնորհիվ ապահովվում է ընդհանրացված ազդեցություն բազմաթիվ կառույցների վրա։ Օրգանիզմի համարյա բոլոր կառույցների վրա ընդհանրացված ազդեցություն առաջանում է նաև մակերիկամների քրոմաֆինային հյուսվածքի կողմից ադրենալինի ու նորադրենալինի դեպի արյուն արտազատման պայմաններում (հեղուկ սիմպաթիկ նյարդային համակարգ)։
 
Սիմպաթիկ նյարդային համակարգի նշանակությունը համոզիչ կերպով կարելի է ցուցադրել նրա վիրաբուժական, քիմիական կամ իմունային ճանապարհներով մեկուսացման փորձերում։ Կատուների սահմանային սիմպաթիկ ցողունների լրիվ հեռացումը, այսինքն ամբողջական սիմպաթազերծումը, չի ուղեկցվում ընդերային ֆունկցիաների էական խանգարումներով։ Այդ պայմաններում զարկերակային ճնշումը, բացառելով ռեֆլեքսային շրջանների ընդգրկման հետևանքով առաջացած ոչ մեծ անբավականությունը, գտնվում է բնականոնին մոտ սահմաններում։ Բնականոնին մոտ սահմաններում է ծավալվում մարսողական ուղու ֆունկցիան, շարունակում է հնարավոր մնալ վերարտադրության ֆունկցիաները, այսինքն՝ բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը: Սակայն, սիմպաթազերծված կենդանիները ի վիճակի չեն ֆիզիկական ուժ գործադրել, դժվարությամբ են վերականգնվում արյունահոսությունից, թերշաքարայնությունից, դժվարությամբ են հարմարվում ջերմային տատանումներին (տաք, սառ)։ Սիմպաթազերծված կենդանիների պաշտպանական ռեակցիաների ն ագրեսիվության դրսևորում՝ սրտի հաճախականության ավելացում (տախիկարդիա), բբերի լայնացում, արյան հոսքի ավելացում դեպի մարմնական մկանները չի նկատվում։

Սիմպաթիկ թելերի հատումից և դրանց կազմափոխությունից հետո նյարդազերծված օրգաններն անգործության հետևանքով ինչ-որ չափով կարող են ենթարկվել հետաճման (ատրոֆիայի)։ Նյարդազերծումից 10-30 օր անց զարգանում է օրգանների գեոզգայություև վեգետատիվ նյարդային համակարգի միջնորդանյութերի նկատմամբ։ Այսպես, եթե վերին պարանոցային հանգույցի հեռացման ճանապարհով առաջացվի կենդանու բբի սիմպաթիկ նյարդավորման խանգարում, ապա սկզբում կնկատվի բբի նեղացում՝ պարասիմպաթիկ լարվածության գերակշռության հետևանքով։ Սակայն, մի քանի շաբաթ անց բիբը կրկին լայնանում է, ընդորում նրա լայնացման աստիճանը մեծանում է սուզական գրգռվածության ժամանակ։ Այդ էրևույթը կապվում է բիբի լայնացնող նյարդազերծված մկանների կողմից ադրենալինի կամ նորադրենալինի (որոնք արտազատվում են մակերիկամների ուղեղային նյութի կողմից) նկատմամբ ցուցաբերած գերզգայունության կամ սենսիտիզացիայի հետ։ Հուզական գրգռվածության ժամանակ արյան մեջ շատանում է այդ նյութերի պարունակությունը։ Նյարդազերծման գերզգայնության մեխանիզմը մինչև վերջ պարզված չէ։ Հնարավոր է, այն կապված է էլեկտրաֆիզիոլոգիական հատկությունների փոփոխման հետ, նյարդազերծված օրգանների բջիջների թաղանթների կալցիումական թափանցելիության փոփոխության և կալցիումի կապման ընդունակության հետ։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգի ազդեցությունները կարող են դրսևորվել կամ անմիջականորեն կարգավորվող օրգանի վրա, ինչպես, օրինակ, աչքի ծիածանաթաղանթի շրջանաձև մկանի կամ թքագեղձի դեպքում, և երբ հետհանգուցային նեյրոնն անմիջականորեն ինքնՍիմպաթիկ և պարասիմպաթիկ նյքարդաթելեր է հպվում էֆեկտորի հետ, կամ ինչպես ներքին օրգաններում, պարասիմպաթիկական նախահանգուցային նյարդերն ավարտվում են ոչ թե էֆեկտորի՝ մկանաթելերի կամ գեղձային բջիջների վրա, այլ միջադիր կամ մետասիմպաթիկ նյարդային համակարգի արտատար նեյրոնների վրա։
Մետասիմպաթիկ ևյարդայիև համակարգը, որպես անկախ ամբողջացնող համակարգ ընդունակ է ինքնուրույն մշակել զգայական տեղեկատվություն ու ստեղծել կազմակերպված ելք, հսկելով և համաձայնեցնելով էֆեկտորների վարքը։ Մետա-իմպաթիկ նյարդային համակարգն ունի ռեֆլեքսային գործունեության բոլոր օղակները՝ զգայական, կապակցական, արտատար և միջնորդանյութային։ Մետասիմպաթիկ նյարդային համակարգի կազմի մեջ կան սեփական զգայական տարրեր, որոնք կարող են լինել մեխանա–, քիմիա–, ջերմա– և օսմոընկալիչներ։ Նրանք դեպի իրենց ներքին ցանցեր մշտապես տեղեկատվություն են հղում ներքին .օրգանի պատի վիճակի մասին։ Միաժամանակ, զգացող տարրերն ընդունակ են ազդանշաններ հաղորդել նաև նյարդային համակարգի կենտրոնական կառույցներին։ Մետասիմպաթիկ նյարդային համակարգի ներպատային նյարդային հանգույցները հանդիսանում են ոչ միայն պարասիմպաթիկ նյարդերի նախահանգուցային թելերով ԿՆՀ-ից մուտք գործող ազդանշանների հաղորդման փոխանցման կայաններ։ Այս հանգույցների նեյրոնները, նրանց ելունները, սինապսներն ու վերջույթները ձևավորում են ներօրգանային ռեֆլեքսային կառուցվածքներ, որոնք  ներօրգանային ծայրամասային ռեֆլեքսների օգնությամբ կարգավորում են օրգանի աշխատանքը։ Պարասիմպաթիկ նեյրոնների նախահանգուցային նյարդաթելերով մուտք գործող ազդակները փոխներգործում են այն ազդակների հետ, որոնք իրականացնում են ներօրգանային ռեֆլեքսային կարգավորման գործընթացները և նշված փոխներգործության արդյունքով է որոշվում օրգանի պատասխան ռեակցիայի բնույթը։ Ուստի նախահանգուցային նյարդաթելերի գրգռումից առաջացող ազդեցությունը միանշանակ չէ, և կախված կարգավորվող օրգանի գործառական վիճակից, այն կարող է լինել ինչպես դրդող, այնպես և արգելակող։ Պարասիմպաթիկ համակարգն ապահովում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը, որի համար ունի հսկայական հնարավորություններ։ Բավական է նշել, որ մետասիմպաթիկ համակարգի միայն աղիքային բաժինն ունի այնքան բջիջներ , որքան ամբողջ ողնուղեղը, իսկ աղիքի 1 սմ քառ. վրա տեղադրված մետասիմպաթիկ նեյրոնների քանակը կազմում է մոտավորապես 20000:
Ընդերային օրգանների գործունեությունը կարգավորող տեղային մետասիմպաթիկ մեխանիզմների առկայությունը որոշակի ֆիզիոլոգիական իմաստ ունի։ Բացի
ԿՆՀ-ը հավելյալ տեղեկատվությունից ազատելուց, նրանց առկայությունը մեծացնում է նաև ֆունկցիաների կարգավորման հուսալիությունը։ Այդ կարգավորումն առանց էական փոփոխությունների կարող է իրագործվել նաև կենտրոնական կառույցների հետ կապերի լրիվ անջատման դեպքում։

Մետասիմպաթիկ նյարդային համակարգի ներպատային հանգույցների կառուցվածքը հիշեցնում է ծայրամաս հանված նյարդային կենտրոնների։ Ցուրաքանչյուր նեյրոն շրջապատված է նյարդագլիայի բազմաթիվ բջիջներով։ Կան կառույցներ, որոնք ընտրողաբար արյունից դեպի նեյրոն են բաց թողնում միայն որոշակի նյութեր և իրենց գործառությամբ հիշեցնում են հեմատոենցեֆալիկական (արյունաուղե ղային) արգելքը։ Այսպիսով, հանգույցի նեյրոնները, ուղեղի նեյրոնների նման, պաշտպանված են արյան մեջ շրջանառություն կատարող նյութերի անմիջական ազդեցությունից։ Ներպատային արտատար նեյրոնների շարքում առկա են ոչ միայն խոլինէրգիկական, այլև ադրենէրգիկական,, պուրինէրգիկական, սերոտոնինէրգիկական, դոֆամինէրգիկական, հիստամինէրգիկական, պեպտիդէրգիկական ն ԳԱԿԹ-էրգիկական նեյրոններ։ Այդ բոլորը հնարավորություն է ստեղծում կարգավորող ազդեցության շրջանակների ընդլայնման համար։
Ըստ ներկա պատկերացումների, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ նյարդային համակարգերի հիմնական նշանակությունը կայանում է տարբեր գործառական մեխանիզմների իրագործման մեջ, որոնք ապահովում եե հոմեոստազը, այսինքն, ներքին միջավայրի դինամիկ հաստատուն վիճակն ու ֆիզիոլոգիական գործառությունների կայունությունը։

Ի տարբերություն դրանց, սիմպաթիկ նյարդային համակարգը դիտվում է որպես տագնապի, արտաքին գործոնների հետ ակտիվ ներգործելու համար պաշտպանական ուժերի ու հնարավորությունների համախմբման   համակարգ։ Օրգանիզմի պաշտպանման համար ապահովելով օրգանների ու համակարգերի պաշտպանությունը, սիմպաթիկ նյարդային համակարգն անկայուն է դարձնում ներքին միջավայրի կայունությունը։ Այդ կայունության վերականգնումն ու պահպանումը, որը խախտվել էր սիմպաթիկ նյարդային համակարգի դրդման հետևանքով, իր վրա է վերցնում պարասիմպաթիկ նյարդային համակարգը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին