Շնչառությունը մկանային աշխատանքի ժամանակԱշխատող մկանները ունեն թթվածնի մեծ պահանջ։ Եթե հանգստի ժամանակ մարդն օգտագործում է րոպեում 250-350 մլ, ապա արագ քայլքի դեպքում այն հասնում է 2,5 լ, իսկ ծանր ֆիզիկական աշատանքի ժամանակ՝ մինչև 4լ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մկաններում ավելանում է ածխածնի երկօքսիդի և նյութափոխանակության արգասիքների քանակը, որոնք պետք է հեռանան օրգանիզմից։ Օրգանիզմին լրացուցիչ O2 մատակարարմանը և ավելցուկ CO2-ը հեռացմանը արագ արձագանքում են շնչառությունը և արյան շրջանառությունը։ Մկանային գործունեությունը հանդիսանում է շնչառության ուժեղ բնական խթանիչ։

Մկանային աշխատանքի սկսման պահին մարդու արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններոմ նկատվում է արյան րոպեական ծավալի համաձայնեցված մեծացում, զարկերակային ճնշման բարձրացում և թոքերի օդափոխության ուժեղացում։ Թոքերի օդափոխությունը սկզբում խորանում և հաճախանում է թռիչքաձև, ապա՝ սահուն ձևով։ Այդ ընթացքում արյան գազային բաղադրությունը դեռ մնում է անփոփոխ։ աշխատանքի նկատմամբ շնչառության այդ արագ ռեակցիան բացատրվում է հիմնականում նյարդածին գործոններով։ Այսպես, ուղեղի կեղևի զգայական շրջանից հրաման է իջնում աշխատող մկաններին և միաժամանակ (ինչպես ուղղակի ազդեցությամբ, այնպես և ենթատեսաթմբի միջոցով) ակտիվանում է շնչառական կենտրոնի գործունեությունը։ Հայտնի է, որ «նախապատրաստվել» հրամանի դեպքում մարզիկների մոտ արդեն նկատվում է օդափոխության ուժեղացում։ Բացի դրանից շնչառությունն ակտիվանում է այն ազդակներով, որոնք ԿՆՀ են մուտք գործում աշխատող մկանների սեփական ընկաիչներից։ Ողնուղեղի առաջային արմատիկների խթանումով առաջացած մկանային կծկումները, ինչպես նաև վերջույթների պասիվ շարժումները ուղեկցվում են թոքերի օդափոխության ուժեղացումով։

Շարունակվող մկանային աշխատանքից 3-4 րոպե անց թոքերի օդափոխությունն աճում է դանդաղ հասնելով կայուն մեծության։ Գերշնչառության այդ փուլը բացատրվում է ինչպես զարկերակային, այնպես և կենտրոնական քիմիական ընկալիչների գրգռումով։ Դա բացատրվում է նրանով, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ բարձրանում է շնչառական կենտրոնի զգայնությունը գերածխաթթվության և թերթթվածնության նկատմամբ, որը հանգեցնում է քիմիական ընկալիչների դրդունակության բարձրացման։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ մաքուր թթվածնի շնչումն իջեցնում է թոքերի օդափոխությունն ու փոքրացնում զակերակային քիմիական ընկալիչների դրդունակությունը։ Ֆիզիկական ծանր աշխատանքի ժամանակ, երբ օդափոխությունը ետ է մնում գազափոխանակությունից, արյան մեջ կուտակվում են աշխատող մկանների նյութափոխանակության թթու արգասիքները (կաթնաթթու), որոնք իջեցնում են զարկերակային արյան pH-ը: Արյան մեջ առաջանում է С02 -ի ավելցուկ և միաժամանակ նվազում է թթվածնի լարվածությունը։ Այդ դեպքում գրգռվում են քիմիական ընկալիչներն, ու նրանցից սկսվող ուժեղացած զգայահոսքը լրացուցիչ խթանում է կենտրոնական կարգավորող մեխանիզմի ակտիվությունը։ Դրա հետնանքով սկսվում է օդափոխության հարմարեցման մեծացում որի շնորհիվ աշխատանքի ընթացքում պահպանվում են արյան բնականոն գազային բաղադրությունն ու pH-ը: Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը ենթատեսաթմբային կենտրոնների միջոցով ևս մեծացնում է շնչառության հաճախականությունը։

Պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում շնչառության հաճախականությունը հարմարվում է աշխատանքի ռիթմին՝ համապատասխանելով շարժումների ռիթմին կամ դառնալով նրա բազմապատիկը; Ֆիզիկական աշխատանքի ավարտից հետո թոքերի օդափոխությունը կտրուկ կերպով իջնում է։ Դա տեղի է ունենում շնորհիվ նյարդածին ազդակների վերացման, սակայն աշխատող մկաններում կուտակված կաթնաթթվի ազդեցության հետևանքով այն մի քանի րոպեի ընթացքում շարունակում է մնալ ելման մակարդակից բարձր։ Այսպիսով, ֆիզիկական աշխատանքի ընթացքում կատարվող օդափոխության ուժեղացումը բացատրվում է նյարդային և հումորալ մեխանիզմների համալիրով։ Ֆիզիկական լարված աշխատանքի ժաանակ մարզված մարդկանց մոտ մեծանում է թոքերի կենսական տարողությունը, հանգստի ժամանակ շնչառությունը դառնում է դանդաւլ ու խորը, մեծանում է արյան թթվածնային տարողությունը, աճում է թթվածնի յուրացման առավելագույն մեծությունը (րոպեում մինչև 4-5 լիտր և ավել)։

Մկանային աշխատանքի ժամանակ գազերի փոխադրումն արյան միջոցով։ Հանգստի վիճակում արյունը մոտ 96 %-ի չափով հագեցած է թթվածնով։ Թթվածնի փոխադրման մեծացումը կարող է կատարվել արյան հոսքի ուժեղացման կամ թթվածնային տարողության բարրացման ճանապարհով։ Մկանային աշխատանքի ընթացքում սրտի կծկումների հաճախականությունն ավելանալով՝ րոպեում 70-ից հասնում է 150-200-ի, սիստոլային ծավալը 70-200 մլ-ի, արյան րոպեական ծավալը՝ 4-5 լ-ից՝ 25-30լ։ Աշխատող մկաններում նրանց անոթների լայնացման հետևանքով կտրուկ աճում է արյան հոսքը (աշխատանքային գերարյունություն)։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ բաձրանում է նաև արյան թթվածնային տարողությունը, որը տեղի է ունենում կամ արյան պահեստներից էրիթոցիտների դուրս բերման հաշվին կամ քրտնելու հետևանքով։ Դա բերում է արյան խտացման և նրանում էրիթրոցիտների ու հեմոգլոբինի խտության մեծացման։ Աշխատանքի ժամանակ մկանի թթվածնի պահանջը բավարարվում է օքսիհեմոգլոբինի փեղեկման աճի հետևանքով, որն աշխատող մկանում տեղի է ունենում ինչպես թթվածնի ցածր լարվածության, այնպես և CO2-ի լարվածության մեծացման, pH-ի իջեցման և աշխատող մկանների ջերմաստիճանի բարձրացման հետևանքով։ Մեծանում է թթվածնի յուրացման գործակիցը՝ 30-40 %-ից հասնելով 50-60 %-ի։ Ֆիզիկական աշխատանքի ընթացքում մկաններում առաջացած ածխածնի երկօքսիդի մեծ քանակը թափանցում է երակային արյուն։ Երակային արյան ածխաթթու գազի քանակը մեծանում է նաև նյութափոխանակության թթու արգասիքների (մասնավորապես կաթնաթթվի) ազդեցությամբ բիկարբոնատից ածխաթթուն դուրս մղելու հետևանքով։ Իսկ ածխածնի երկօքսիդի ավելցուկը երակային արյունից դուրս է մղվում արյան րոպեական ծավափ և թոքերի օդափոխության մեծացման շնորհիվ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին