Բնականոն շնչառության ժամանակ տարբերում են շնչառության կրծքային (կողային) և որովայնային (ստոծանիական) տեսակներ։

Կրծքային շնչառությունը հիմնականում տեղի է ունենում միջկողային մկանների աշխատանքի հաշվին, իսկ ներկրծքային ճնշման փոփոխությունը ապահովում է ստոծանու պասիվ տեղաշարժը։
Որովայնային շնչառության ժամանակ առաջանում է ստոծանու հզոր կծկում, որի հետևանքով տեղի են ունենում ներթոքամզային ճնշման իջեցում և ներորովայնային ճնշման բարձրացում։ Որովայնային շնչառությունն ավելի արդյունավետ է, քանի որ թոքերն ավելի ուժեղ են օդափոխվում, և հեշտանում է որովայնի խոռոչի օրգաններից դեպի սիրտ հոսող երակային արյան ներհոսքը։ Դրա հետ կապված ֆիզիկական աշխատանք կատարող, մասնավորապես կրծքի վանդակի անշարժ վիճակ պահանջող (բեռնակիրներ, ժայռամագլցող, երգող և այլն) անհատների մոտ գերակշռում է որովայնային շնչառությունը։ Որովայնային շնչառությունը դժվարանում է հղիության վերջին շրջանում, և դրան լրացուցիչ միանում է կրծքային շնչառությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին