Շնչառական կենտրոնի պարբերական գործունեությունՇնչառական կենտրոնի ինքնավարությունը։ Կոճղեզային շնչառական կենտրոնի նեյրոններին հատուկ է ռիթմիկ ինքնավարություն։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ նույնիսկ մկանաթուլացնողների (միոռելաքսանտների) ֆոնի վրա, որոնք առաջացնում են կմախքային (այդ թվում նաև շնչառական) մկանների լուծանք, շարունակվում է ներշնչման փուլի փոփոխումը արտաշնչման փուլով, որի մասին կարելի է դատել շնչառական նեյրոնների ն ստոծանիական շարժանեյրոնների պարբերական դրդումներով։
Այսպիսով, շնչառական կենտրոնն օժտված է մեխանիզմներով, որոնք օժանդակում են իրենց նեյրոնների ինքնածին պարբերական դրդման ձևավորմանը։
Շնչառական կենտրոնի ինքնավարությունը տարբերվում է սրտի ռիթմը վարող ինքնավարությունից հետևյալ նշաններով՝ 1) շնչառական կենտրոնի ինքնավարությունը կարգավորվում է անոթների ռեֆլեքսածին գոտիներից, թոքերի ընկալչական դաշտերից, շնչառական և այլ կմախքային մկաններից, ուղեղաբնի ցանցանման գոյացությունից, քիմիաընկալիչներից ընթացող մշտական նյարդային ազդակներով, ինչպես նաև հումորալ ազդակներով, 2) մարդու շնչառական կենտրոնի ինքնավար գործունեությունը գտնվում է ուժեղ արտահայտված կամային հսկողության տակ։ Մարդը կարող է ցանկացած կերպով փոխել շնչառության խորությունն ու հաճախականությունը և չնայած կարճատև, կարող է նույնիսկ կանգնեցնել շնչառությունը։ Շնչառության կամային կառավարումը բացատրվում է մեծ կիսագնդերի կեղևում շնչառական մկանների ներկայացուցիչների առկայությամբ և շնչառական կենտրոնի վարընթաց (էֆերենտ) մասի վրա թողած վարընթաց ակտիվացնող և արգելակող ազդեցությունների առկայությամբ։ Սակայն կամավոր կերպով շնչառության կարգավորման հնարավորությունը սահմանափակված է CՕշ-ի և Օշ-ի լարվածության և արյան pH-ի փոփոխությունների որոշակի սահմաններում, 3) շնչառական կենտրոնի պարբերական գրգռումը պայմանավորված է բազմաթիվ նյարդային բջիջների փոխներգործությամբ։ Կարևոր դեր են խաղում արգելակող նեյրոնները։

Շնչառակաև կենտրոնի. պարբերակաև գործունեության աոաջացսան տեսությունը։ Շնչառական կենտրոնի պարբերական գործունեության մեխանիզմները  վերջնականապես  պարզված  չեն։
Ժամանակակից պատկերացումների հիմքում ընկած են երկու նեյրոնային մեխանիզմներ. 1) կենտրոնական ներշնչական դրդման (ԿՆԴ) գեներատոր և 2) ներշնչման անջատող մեխանիզմը։
Կենտրոնական ներշնչական դրդման (ԿՆԴ) գեներատորն իենից ներկայացնում է Iα ներշնչական նեյրոնների խումբը։ ԿՆԴ-ի առաջացման համար պահանջվում է կենտրոնական և ծայրամասային քիմիական ընկալիչներից ընթացող դրդող ազդակների հոսք։ Հետևաբար արյան գազային բաղադրությունից է կախված ներշնչման ընթացքում ներշնչական ակտիվության աճի արագությունը, այսինքն ինչքան շատ են ակտիվանում.քիմիական ընկալիչներն, այնքան արագ է ընթանում ԿՆԴ-ի աճը։ lα նեյրոնները թոքերի ձգման ընկալիչների գրգռման դեպքում արգելակվում են։Ներշնչման արգելակման մեխանիզմը բացատրվում է Iβ նեյրոնների առկայությամբ մեջքային կորիզում, որոնք գրգռվում են թոքերի ձգման ընկալիչներից գնացող աֆերենտ ազդակներով։ Երբ Iβ նեյրոնների դրդումը հասնում է շեմքային մակարդակի, lα նեյրոնների դրդումը թուլանում կամ դադարում է, այսինքն ներշնչումը փոփոխվում է արտաշնչումով։ Իսկ քանի որ արտաշնչական և ներշնչական նեյրոնների միջև գոյությոե ունի բարդ փոխհակադարձ (ռեցիպրոկ) հարաբերություն, ապա փորային շնչական կորիզի արտաշնչական նեյրոններն ազատվում են lα նեյրոնների արգելակող ազդեցություններից։ Արտաշնչական նեյոնների գրգիռը արտաշնչման ընթացքում ուժեղանում է։Հարկ է նշել, որ թոքերի ձգման ըեկալիչներից հաղորդվող գրգիռները ազդում են ԿՆԴ-ի արագության վրա։ Թափառող նյարդերի հատումից հետո արգելակվում է թոքերի ձգման ընկալիչների ազդեցությունը, ներշնչման ընթացքում ԿՆԴ-ի աստիճանական աճ չի նկատվում։ Այսինքն, ներշնչական ակտիվությունն արգելակվում է ըստ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքի։

Այսպիսով, ԿՆԴ-ի գեներատորը ապահովում է ներշնչական մկանների դրդումը և ներշնչման ընթացքում նրա աստիճանական մեծացումը։
Ենթադրվում է, որ lα և Iβ նեյրոնների միջև գոյություն ունեն արգելակիչ հատուկ նեյրոններ, որոնց միջնորդությամբ Iβ նեյրոնները արգելակող ազդեցություն են թողնում la նեյրոնների վրա։ Դտնում են, որ այդպիսի արգելակող նեյրոններ են  «վաղ» արտաշնչական նեյրոնները։Գտնում են նաև, որ քիմիական ընկալիչներից հաղորդվող ազդակները ոչ միայն բարձրացնում են la նեյրոնների դրդունակությունը, այլ նաև իջեցնում են ինսպիրատոր-արգելակիչ նեյրոնների դրդունակությունը։ Ուստի դա էլ հանդիսանում է շնչառական ծավալի մեծացման պատճառը քիմիական ընկալիչների գրգռի ուժեղացման դեպքում։

Ենթադրում են, որ ներշնչման անջատումից հետո իեսպիրատոր-արգելակիչ նեյրոնների դրդումը դադարում է ոչ անմիջապես, այլ աստիճանաբար։ Երբ իեսպիրատոր-արգելակիչ նեյոնների դրդումն իջնում է մինչ որոշ մակարդակի և ԿՆԴ-ի գեներատորն ազատվում է արգելակումից, առաջանում է հաջորդ ներշնչումը

Գերշնչառության ժամանակ արտաշնչումների տևողությունը փոքրանում է՝ կապված իրիտանտ ընկալիչների գրգռման ուժեղացման և թոքերի ձգման ընկալիչներից հաղորդվող ազդակների քչացման հետ։ Նշված գործոնները գերշեչության դեպքում նպաստում են հաջորդ ներշնչման ավելի վաղ սկսվելուն։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին