Շնչառական կենտրոնի կախվածությունն արյան գազային բաղադրությունիցՕդափոխության տեսակները։ էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմը հարմարվել է սովորական ճնշման (ծովի մակարդակին մոտ) կամ քիչ ցածր ճնշման (ոչ մեծ բարձրություններում) մթնոլորտային օդով շնչելուն։ Այդ պայմաններում CO2-ի մասնական ճնշումը պահպանվում է համեմատաբար կայուն վիճակում, որի դեպքում օրգանիզմը մատակարարվում է թթվածնի բավարար (բնականոն) քանակով։ Հանգստի վիճակում շնչառությունը բնութագրվում է «նեբշնչում-արտաշնչում» հավասարաչափ շնչառական փուլերով, որի քանակությունը մեկ րոպեում հասնում է 12-16 -ի: Շնչառության նման տեսակը, որն ուղեկցվում է բարեհարմարության սուբեկտիվ զգացումով, կոչվում է դյուրաշnչություն (էյպնոէ

Ածխածնի երկօքսիդի լարվածության մեծությունը նշելու համար կիրառվում են հետևյալ տերմիեներր. նորմոկապնիա՝ բնականոն լարվածություն, հիպերկապնիա՝ բարձր լարվածություն և հիպոկապինա՝ ցածր լարվածություն։ Թթվածնի բնականոն քանակությունը նշվում է նորմօքսիա, հյուսվածքներում թթվածնի պակասը հիպօքսիա, արյան մեջ՝ հիպօքսեմիա, O2-ի լարվածության մեծացումը՝ հիպերօքսիա, իսկ արյան մեջ՝ հիպերօքսեմիա տերմիններով։

Զարկերակային արյան pH-ի մեծությունը, ածխաթթու գազի ու թթվածնի լարվածությունը կախված են արտաքին շնչառությունից։ Դրանք էլ իրենց հերթին կարգավորում են թոքերի օդափոխությունը։
Շնչառության հաճախականությունն ու խորությունը կարգավորվում են շնչառական կենտրոնով, որի գործունեությունը կախված է արյան մեջ պարունակվող գազերի լարվածության ու ջրածնային իոնների խտությունից։ Այսպես, օրինակ, հիպերկապնիան ու ացիտոզը (արյան pH-ի մեծության իջեցում) առաջացնում են թոքերի օդափոխության մեծացում՝ գերշեչություն (հիպերպնոէ)։ Այդ դեպքում օդափոխությունը մեծանում է շնչառության խորացման հաշվին, սակայն մասնակի չափով աճում է նաև շնչառության հաճախականությունը։ Հիպոկապնիան ն արյան pH-ի բարձրացումը բերում են գերօդափոխության, իսկ հետագայում նաև շնչառության դադարի՝ ապնոյի: Չափավոր հիպօքսիան առաջացնում է չափավոր հիպերպնոէ։ Հիպօքսիայի մեծացումը բերում է շնչառության կանգի՝ ապնոէի որը կարող է մահացու լինել, քանի որ թուլանում են ուղեղում ընթացող օքսիդացման գործընթացները։

Միաժամանակյա հիպերկապնիայի և  հիպօքսիայի դեպքում զարգանում է վիճակ, որը կոչվում է շնչահեղձություն (ասֆիքսիա)։ ՌՒԺեղ շնչահեղձության ժամանակ շնչառությունը դառնում է շատ խոր. որն ուղեկցվում է խեղդվելու զգացումով։ Շնչառության նման տեսակը կոչվում է դժվարաշնչություն (դիսպնոէ

Թթվածնաքաղց (հիպօքսիա) առաջանում է բարձունք բարձրանալու ժամանակ, որը կապված է մթնոլորտւսյին ճնշման անկման հետ։ Հիպօքսիա առաջանում է նաև ծանր ֆիզիկական աշխատանքի, արյան շրջանառության, շնչառության և արյան կազմի խախտումների դեպքում։
Թերածխաթթվություն (հիպոկապնիա) զարգանում է թոքերի հավելյալ օդափոխության ժամանակ։
Թոքերի օդափոխության բնույթը կարող է փոխվել տարբեր պատճառներից։ Կամայական կերպով կարելի է փոխել շնչառությունը։ Օդափոխությունը կարող է փոխվել նաև ախտաբանական գործոններից և տարբեր ֆունկցիոնալ վիճակների ազդեցության ներքո։
Խոսակցության, սննդի ընդունման պահերին կարող է տեղի ունենալ ապնոէ՝ շնչառության դադար պարբերաբար ներշնչման կամ արտաշնչման պահին։ Բնականոն քնի ժամանակ շնչառությունը ևս փոխվում է։ Դանդաղ քնի (օրթոդոքսալ) շրջանում շնչառությունը դառնում է խորը և հազվադեպ, իսկ հակասական (պարադոքսալ) շրջանում այն դառնում է և հաճախակի՝ վերադառնալով նախնական վիճակին։ Նորածինների քնի ժամանակ շնչառությունը կարող է դադարել (մանկական հանկարծակի մահվան համախտանիշ)։ ժամանակից շուտ ծնված երեխաների ու տարեց մարդկանց մոտ քնի ժամանակ որոշ դեպքերում  դիտվում  է   Չեյն-Ստոքսյան շնչառություն, որի ընթացքում աստիճանաբար մեծանում է շնչառական շարժումների ամպլիտուդը, ապա դառնում է զրո, վրա է հասնում դադար, որից հետո շնչառությունը նորից աստիճանաբար աճում է։

Ուղեղի՝ շնչառության հետ կապված կառույցների խախտումների ժամանակ ևս նկատվում է շնչառության խանգարումներ, որանցից են. Գասպինգ կամ սահմանային հազվադեպ շնչառության դեպքում առաջանում է ցնցումային ներշնչում ու արտաշնչում։ Նման շնչառություն առաջանում է ուղեղի խոր հիպոքսիայի՝ հոգեվարքի շրջանում։ Ինչպես կանոն, հետագայում տեղի է ունենում շնչառության դադար՝ ապնոէ։Ատաքսիկ շնչառություն՝ ոչ հավասարաչափ, քաոսային, չկարգավորված շնչառություն։ Դիտվում է, երբ խախտվում է կապը երկարավուն ուղեղի և վարոլյան կամրջի միջև, երկարավուն ուղեղի շնչառական անվնաս նեյրոնների պայմաններում։

Ապնեյստիկ շնչառություն։ Սրա ժամանակ դիտվում է երկարատև ներշնչում և կարճատև արտաշնչում, այսինքն՝ խախտված է ներշնչումը արտաշնչումով փոխարկվելու ընթացքը։

Չեյն-Ստոքսյան շնչառություն։ Դիտվում է երկարավուն ուղեղի նեյրոնների աշխատանքի խախտումների ժամանակ:

Բիոտյան շնչառություն։ Նկատվում է վարոլյան կամրջի շնչառական նեյրոնների վնասվածքների ժամանակ։ Բնականոն շնչառությունից տարբերվում է նրանով, որ «ներշնչում-արտաշնչում» բնականոն փուլերի միջև առաջանում է տևական դադարներ։

Շնչառական անգործունակություն (ապրաքսիա)։ Դիտվում է ճակատային բլթերի նեյրոնների վնասումների ժամանակ։ Բնութագրվում է նրանով, որ հիվանդը կորցնում է շնչառության ռիթմի և խորության կամային կարգավորման ընդունակությունը առանց շնչառական փուլերի խախտման։

Նյարդածին գերօդափոխություն։ Շնչառությունը հաճախացած ու խորացած է։ Նկատվում է ստրեսի, ֆիզիկական աշխատանքի, ինչպես նաև միջին ուղեղի կառույցների ախտահարման ժամանակ։
Տարբեր ախտաբանական վիճակներ կարող են առաջացնել շնչառության երկրորդական բնույթի խանգարումներր։ Շնչառության հաճախացում (տախիպնոէ– հաճախաշնչություն) նկատվում է արյան փոքր շրջանառության համակարգում առաջացնող կանգի և գերճնշման ժամանակ։ Սրտային անբավարարությունն առաջացնում է Չեյն-Ստոքսյան շնչառության ժամանակ։ Սակավարյունությունն ուղեկցվում է հաճախաշնչությամբ, զարկերակային գերճնշումը՝ գերօդափոխությամբ։ Կոմատոզ վիճակն (օրինակ, դիաբետիկ կոմա) առաջացնում է «մեծ» աղմկոտ կամ Կուսմաուլյան շնչառություն, որը բնորոշվում է խորը ներշնչումով և կարճատև, ակտիվ արտաշնչումով։ Թթվագարությունը (ացիդոզ) առաջ է բերում շնչառության հաճախականության պակասում (բրադիպնոէ)։ ԿՆՀ-ի վնասումների, սիրտանոթային համակարգի ՚և թոքային ախտահարումների դեպքում առաջացած շնչառության կանոնավորության խանգարումները վկայում են ընթացող գործընթացների անբարերար վիճակի մասին։ Սպառնալի ախտանիշ է շնչառական դադարների աստիճանաբար երկարումը, որի ժամանակ Չեյն-Ստոքսի ու Բիոտի տեսակի շնչառությունը վերածվում է սահմանային շնչառության (գասպինգ)։
Շնչառական կենտրոնի կախվածությունն արյան գազային բաղադրությունից
Նորածնի առաջին ներշնչման պատճառը։ Մոր օրգանիզմում պտղի գազափոխանակությունն ընթանում է պորտալարի անոթների միջոցով, որոնք սերտ հպման մեջ են գտնվում ընկերքում գտնվող մայրական անոթների հետ։ Մոր հետ այդ կապի դադարումը ծննդաբերության ժամանակ պտղի արյան մեջ բերում է թթվածնի լարվածության իջեցման և ածխածնի երկօքսիդի կուտակման։ Ըստ Բարկրոֆտի տվյալների, այդ պրոցեսներն առաջացնում են շնչառական կենտրոնի գրգռում, որին հետեում է առաջին ներշնչումը։
Նորածնի առաջին ներշնչումն ապահովելու համար անհրաժեշղւ է սաղմնային շնչառությունը դադարեցնել կտրուկ կերպով, քանի որ պորտալարը դանդաղ սեղմվելիս շնչառական կենտրոնը չի գրգռվում և պտուղը չկատարելով ոչ մի ներշնչում մահանում է։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ նոր պայմաններում նորածնի մոտ գրգռվում են մի շարք ընկալիչներ և առաջացած զգայահոսքը ուղղվելով ԿՆՀ, մեծացնում է նրա այդ թվում նաև շնչառական կենտրոնի դրդունակությունը (Ի.Ա. Արշավսկի)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին