Շնչական հիպօքսիան զարգանում է արտաքին շնչառության անբավարարության դեպքում: Վերջինը կարող է պայմանավորված լինել ալվեոլյար հիպովենտիլյացիայով, թոքային պերֆուզիայի խանգարմամբ, վենտիլյացիոն-պերֆուզիոն հարաբերության տեղային խաթարմամբ, թոքերում երակային արյան ավելցուկային շունտավորմամբ, ալվեոլ-մազանոթային թաղանթով թթվածնի դիֆուզիայի թուլացմամբ ու շնչառության կանոնավորման խաթարմամբ: