Շիզոֆրենիայի բոլոր համախտանիշները երեխաների ու դեռահասների շրջանում ձեռք են բերում նրանց տարիքին հատուկ առանձնահատկություններ։Այսպես, մանկական տարիքի վաղ ախտանիշներն են ակտիվության խանգարումը, սովորական հետաքրքրությունների օտարացումը, խորասուզումը երևակայությունների աշխարհը՝ անփույթ վարքով, իրենց հասակակիցների հետ խաղերի մեջ ընդգրկվելու և խաղալիքներով զբաղվելու անկարողությունը։Զառանցական մտքեր հազվադեպ են լինում, ավելի շուտ դրանք երեխայի անսպասելի կցկտուր արտահայտություններն են այն մասին, որ ծնողներն իրեն չեն սիրում։