Շիճուկային հիվանդությունն առաջանում է հետերոլոգիական (հաճախ ձիու) հակաշիճուկների օգտագործումից և իրենից ներկայացնում է իմուն-կոմպլեքսային հիվանդություն: Շիճուկային հիվանդությանը նման ռեակցիաներ առաջանում են ոչ սպիտակուցային դեղերից,օր.` β-լակտամային հակաբիոտիկներից: Սրանք ինքնուրույն սահմանափակվող և բարորակ ելքով ռեակցիաներ են, բայց հնարավոր է հակահիստամինների և ներքին ընդունման պրեդնիզոնի կարիք զգացվի:

Շիճուկային հիվանդությունն սկսվում է պատճառական գործոնի ներմուծումից 6-21 օր անց. այս լատենտ փուլը հակամարմինների արտադրման ժամանակահատվածին է համապատասխանում: Դրսևորումները սկսում են իմուն կոմպլեքսների ի հայտ գալուց հետո: Նախօրոք իմունիզացված հիվանդների մոտ ռեակցիան սկսում է 2-4 օրվա ընթացքում: Կլինիկորեն դրսևորվում է տենդով, թուլությամբ, մաշկի ցանավորմամբ, հոդային ախտանիշներով և լիմֆադենապաթիայով:

Լաբորատոր սպեցիֆիկ հետազոտություն չկա: ԷՆԱ-ն կարող է բարձր լինել,մեզի անալիզում հնարավոր է թեթև պրոտեինուրիա,հիալինային գլաններ, հեմոգլոբինուրիա և միկրոհեմատուրիա:
Ապաքինման կանխատեսումը գերազանց է: Ախտանշանները կարող են թեթև լինել և տևել մի քանի օր կամ ծանր`  տևելով շաբաթներ և ավել: Եղնջացանի համար օգտագործվում են հակահիստամիններ, իսկ ծանր ախտանշանների դեպքում կորտիկոստերոիդներ(օր.` պրեդնիզոն 40մգ/օր 1 շաբաթ, հետո աստիճանաբար հանել):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին