1.Կոնքային փակեղը (fascia pelvis parietalis) կազմում է զստային փակեղի շարունակությունը։ Զստային փակեղը անանուն գծի վրայով շրջվելով և կոնքի պատերով իջնելով դեպի փոքր կոնք, դառնում է կոնքային փակեղ։ Կոնքի պատերի վրա այն ծածկում է ներքին փակողական մկանի վերին կեսը և սրբանը բարձրացնող մկանը վերևից։Փակեղի այս մասը կոչվում է նաև կոնքի ստոծանու վերին փակեղ (fascia diaphragmatis pelvis superior):
Այդ փակեղն անցնում է կոնքային օրգանների վրայով և ծածկում է դրանց մակերեսի որոշ մասը, որպես կոնքային փակեղի ընդերային թերթիկ (fascia pelvis visceralis): Որովայնամզի և կոնքային փակեղի միջև որոշ տարածություն լցված է փուխր թելքավոր հյուսվածքով՝ spatium retropubicum, որը գտնվում է միզապարկի առջևում, տարածվելով նաև դրա կողմնային երեսներին (spatium perivesicalis) և հետվերջնաղիքային տարածու-թյուն (spatium retrorectale): Կոնքային ստոծանու ստորին երեսն իր հերթին ծածկված է մի բարակ փակեղային թերթիկով (fascia diaphragmatis pelvis inferior):
Սրբանը բարձրացնող մկանի ներքևում, դրա և կոնքի պատերի միջև հետանցքի երկու կողմերում, կոնքային ստոծանուց ներքև գտնվում է նստաուղիղաղիքային փոսը (fossa is-chiorectalis), որը լցված է բջջանյութով։

2.Միզասեռական ստոծանու վերին և ստորին փակեղները (fascia diaphragmatis urogenitalis super et. inferior) երկու ամուր փակեղային թերթիկներ են, որոնք իրենց արանքում տեղավորված մկանային շերտի հետ կազմում են միզասեռական ստոծանին։ Առջևի երկու թերթիկները միանում են ու կազմում կոնքի լայնական կապանը (lig. transversum pelvis): Կանանց մոտ վերին ու ստորին թերթիկները միանում են հեշտոցին, որը միզուկի հետ միասին անցնում է միզասեռական ստոծանու միջով։ Ստորին թերթիկներին ձուլվում են նախադռան կոճղեզները (bulbi vestibuli):

3.Շեքի մակերեսային փակեղը (fascia perinei superficial) ծածկում է m. bulbocav-ernosus-ը, m. ischiocavernosus-ը et. m. transversus superficialis մկանները, կողքերով կպչելով նստոսկրերի ու ցայլքոսկրերի ստորին ճյուղերին։Շեքը հաճախ վնասվում է ծննդաբերության ժամանակ։ Շեքի ոչ ճիշտ վերականգնման ժամանակ խանգարվում է դրա հենարանային և փակողական ֆունկցիան, որը նպաստում է ներքին սեռական օրգանների իջեցմանն ու արտանկմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին